Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Հովասի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արեց, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Նրա ծառաները ոտքի ելան նրա դեմ, դավաճանեցին և Մելոնի տան մեջ՝ Սիլլայի զառիվայրում, սպանեցին Հովասին։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:20
11 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ապրեց ամրոցում, և այն կոչվեց Դավթի քաղաք։ Նա շուրջանակի՝ ծայրից ծայր քաղաք շինեց և իր համար էլ՝ տուն։


Ահա թե ինչ պատճառով նա ձեռք բարձրացրեց Սողոմոն արքայի դեմ։ Սողոմոն արքան կառուցեց միջնաբերդը և լցրեց իր հոր՝ Դավթի քաղաքի խրամատը։


Ռոբովամի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։


Հուդայի արքա Հովասը իր հայրերի, Հուդայի արքաներ Հովսափատի, Հովրամի ու Օքոզիայի արած բոլոր նվիրատվություններն ու իր նվիրատվությունները, Տիրոջ տան ու թագավորի տան գանձարաններում գտնվող ամբողջ արծաթն ուղարկեց ասորիների արքային, իսկ ինքը մեկնեց Երուսաղեմից։


Երբ թագավորությունն իր ձեռքն անցավ, նա սպանեց իր այն պալատական պաշտոնյաներին, որոնք սպանել էին իր հորը,


Ամովնի ծառաները նրա դեմ դավ նյութեցին ու արքային սպանեցին իր տան մեջ։


Հովրամի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։


Այն ժամանակ, երբ Ամասիան հեռացել էր Տիրոջից, զորքը Երուսաղեմում ապստամբեց նրա դեմ, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։


Նրա դեմ ելան իր պալատականները և նրան սպանեցին իր տան մեջ։


Սյուքեմի բոլոր մարդիկ և Մաաղոնի ամբողջ տունը հավաքվեցին, գնացին ու թագավոր կարգեցին Աբիմելեքին Կռվի կաղնու մոտ, որ Սյուքեմում է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ