ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:49 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանցից յուրաքանչյուրը մի բեռ փայտ կտրեց, վերցրեց ու գնաց Աբիմելեքի հետևից. փայտը լցրեցին ամրոցի մեջ և ամրոցը հրով այրեցին։ Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ՝ մոտ հազար տղամարդ և կին, մեռան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ժողովրդից բոլորն էլ մի-մի ոստ կտրեցին և Աբիմելեքի ետևից գնացին, ու փայտերը բերդի մոտ դրին և դրանցով բերդն այրեցին կրակով. այսպես Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ էլ, որոնք տասը հազարի չափ տղամարդ ու կանայք էին, մեռան։ |
Փուշն ասաց ծառերին. “Եթե դուք իսկապես ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք ծածկվե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ՝ փշից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի մայրիները”։
Իսկ եթե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գա Սյուքեմի բնակիչներից ու Մաաղոնի տնից և այրի Աբիմելեքին»։
Աբիմելեքը և նրա հետ եղող ամբողջ զորքը բարձրացան Սելմոն լեռը։ Աբիմելեքը կացինն իր ձեռքն առավ, մի բեռ փայտ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսերի վրա և ասաց իր զորքին. «Տեսաք, թե ես ինչ արեցի. դուք էլ անմիջապես նույնը արեք»։