Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հակոբոս 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 որովհետև որտեղ հակառակություն և նախանձ կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 որովհետև որտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն և ամեն չար բան կա։

Տես գլուխը Պատճենել




Հակոբոս 3:16
11 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե ձեր սրտերում դառն նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, մի՛ ստեք ընդդեմ ճշմարտության։


Այն, որ ձեր մեջ կռիվ ու նախանձ կա, մի՞թե ցույց չի տալիս, որ մարմնավոր եք և վարվում եք զուտ մարդկային ձևով։


որովհետև Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության։


ոչ ինչպես Կայենը, որ չարից էր և սպանեց իր եղբորը։ Եվ ի՞նչ պատճառով սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը՝ բարի։


կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանում,


Այդ պատճառով էլ այն կոչվեց Խառնակություն [𝕸 Բաբել], որովհետև Տերը՝ Աստված, այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով։


Քաղաքը լցվեց խռովությամբ. բոլորը միասին դիմեցին դեպի թատրոն՝ քարշ տալով Գայիոս և Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պողոսի ուղեկիցներին։


իսկ բարկություն և զայրույթ նրանց, ովքեր հակառակությունից տարված՝ ճշմարտության դեմ ապստամբ և անիրավության հետևից գնացող են։


Բայց վախենում եմ, որ երբ գամ, ձեզ գտնեմ այնպես, ինչպես որ ես չէի ուզենա, և դուք էլ ինձ գտնեք այնպես, ինչպես որ դուք չէիք ուզենա։ Այսինքն՝ ձեր մեջ դարձյալ վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություն, չարախոսություն, բամբասանք, հպարտություն, ամբարտավանություն, խռովություն լինի։


Քանի որ զավակն իրենը չէր լինելու, Օնանն իր եղբոր կնոջ հետ մերձենալիս սերմը թափեց գետնին, որպեսզի ժառանգ չթողնի իր եղբորը։


Եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ