Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

48 Աբիմելեքը և նրա հետ եղող ամբողջ զորքը բարձրացան Սելմոն լեռը։ Աբիմելեքը կացինն իր ձեռքն առավ, մի բեռ փայտ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսերի վրա և ասաց իր զորքին. «Տեսաք, թե ես ինչ արեցի. դուք էլ անմիջապես նույնը արեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

48 Եվ Աբիմելեքն ու իր հետ եղած ամբողջ ժողովուրդը ելան վեր՝ Սելմոն սարը. և Աբիմելեքը կացինը ձեռքն առավ ու մի ծառի ոստ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսին և իր հետ եղած ժողովրդին ասաց. «Ահա տեսաք, ինչ որ ես արեցի, դուք էլ շուտով ինձ պե՛ս արեք»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:48
7 Խաչաձեւ Հղումներ  

Ընդունված ժամին ես աղոթում էի քեզ, Տե՛ր։ Լսի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո առատ ողորմությամբ, Քո՝ փրկության ճշմարտությամբ։


Ազատի՛ր ինձ ցեխից, որ չխորտակվեմ Եվ փրկվեմ իմ ատելիներից Ու բազում ջրերի խորություններից։


Աբիմելեքին լուր հասավ, որ Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ հավաքվել են։


Նրանցից յուրաքանչյուրը մի բեռ փայտ կտրեց, վերցրեց ու գնաց Աբիմելեքի հետևից. փայտը լցրեցին ամրոցի մեջ և ամրոցը հրով այրեցին։ Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ՝ մոտ հազար տղամարդ և կին, մեռան։


Աբիմելեքը եկավ մինչև աշտարակը, հարձակվեց դրա վրա և մոտեցավ աշտարակի դռներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ