ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որթատունկը նրանց ասաց. “Իմ գինին՝ Աստծուն ու մարդկանց ուրախություն տվողին թողած՝ գնամ ծառերի վրա՞ իշխեմ”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որթն էլ նրանց ասաց. “Աստված ու մարդիկ ուրախացնող իմ գինին թողնեմ ու գնամ ծառերի վրա իշխե՞մ”։ |
Հացը պատրաստում են խնդության համար, գինին ուրախացնում է ապրողներին, բայց ամեն բան արծաթին է հնազանդվում։
Եվ ես խորհեցի սիրտս զվարթացնելու մասին, ինչպես գինին է զվարթացնում մարմինս։ Սիրտս, սակայն, իմաստությամբ առաջնորդեց ինձ՝ զորանալու ուրախության մեջ, մինչև որ տեսնեմ, թե ո՛րն է բարին մարդկանց որդիների համար, որ իրենց կյանքի բոլոր օրերին գործում են արեգակի ներքո։
ողջակեզ կամ զոհ մատուցելիս՝ քառորդ դորակ գինի որպես հեղման ընծա. յուրաքանչյուր զոհաբերվող գառան համար այդչափ գինի կընծայես՝ որպես անուշահոտություն Տիրոջ համար։