Իսրայելի արքա Հովասը մարդ ուղարկեց Հուդայի արքա Ամասիայի մոտ և ասաց. «Լիբանանում բուսնող ակքան փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղևնուն՝ ասելով. “Քո դստերը կնությա՛ն տուր իմ որդուն”։ Սակայն Լիբանանի անապատի գազաններն անցան ու կոխոտեցին ակքան փուշը։
Փուշն ասաց ծառերին. “Եթե դուք իսկապես ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք ծածկվե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ՝ փշից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի մայրիները”։