Ասորիների Միջագետքից վերադառնալով՝ Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որը գտնվում էր քանանացիների երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հերոբոաղի որդի Աբիմելեքը գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, խոսեց նրանց հետ և իր մոր հայրական ամբողջ ազգատոհմի հետ ու ասաց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հերո-Բաաղի որդի Աբիմելեքը գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, խոսեց նրանց հետ և իր մոր հոր ամբողջ ազգատոհմի հետ՝ ասելով. |
Ասորիների Միջագետքից վերադառնալով՝ Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որը գտնվում էր քանանացիների երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։
Նրան տեսավ Սյուքեմը՝ Եմովր Քոռեցու որդին, որը երկրի իշխանն էր, և նրան առևանգելով՝ պառկեց նրա հետ ու բռնաբարեց նրան։
Աբեսաղոմն այսպես էր վարվում ողջ Իսրայելի նկատմամբ, ովքեր դատի համար գալիս էին արքայի մոտ։ Աբեսաղոմը շահում էր Իսրայելի բոլոր մարդկանց սրտերը։
Ռոբովամ արքան գնաց Սյուքեմ, որովհետև ողջ Իսրայելը եկել էր Սյուքեմ՝ նրան թագավոր հռչակելու։
Երբ ողջ Իսրայելը լսեց, որ Հերոբովամը վերադարձել է, մարդ ուղարկեցին, կանչեցին նրան ու թագավոր օծեցին Իսրայելի վրա։ Ոչ ոք չհարեց Դավթի տանը, բացի Հուդայի ու Բենիամինի ցեղերից։
Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։
Սյուքեմից, Սաղեմից և Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ՝ մորուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին ընծաներ և կնդրուկ, որպեսզի տանեն Տիրոջ տունը։
Եվ առանձնացրին Կադեսը Գալիլեայում, Նեփթաղիմի լեռան վրա, Սյուքեմը՝ Եփրեմի լեռան վրա, և Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռան վրա.
Նրանք Հերոբոաղի, այսինքն՝ Գեդեոնի տան հանդեպ երախտագետ չեղան այն բոլոր բարեգործությունների դիմաց, որ նա արել էր Իսրայելին։