Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 41:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Սյուքեմից, Սաղեմից և Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ՝ մորուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին ընծաներ և կնդրուկ, որպեսզի տանեն Տիրոջ տունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Սյուքեմից, Սելովից և Սամարիայից ութսուն մարդ եկավ՝ մորուքներն ածիլած, հանդերձները պատառոտած և իրենք իրենց կտրտած. նրանց ձեռքներին՝ հացի ընծաներ և կնդրուկ՝ Տիրոջ տանը մատուցելու համար։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 41:5
28 Խաչաձեւ Հղումներ  

Ամրին Սեմերոն լեռը նրա տիրոջից՝ Սամերից, գնեց երկու տաղանդ արծաթով, լեռը շենացրեց և շենացրած այդ լեռը նախկին տիրոջ՝ Սամերի անունով կոչեց Սեմերոն։


այրեց Տիրոջ տունը, թագավորի տունը, Երուսաղեմի բոլոր տները և ամեն ինչ կրակի մատնեց։


Իսրայելի ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում, և այնտեղ կանգնեցրին Վկայության խորանը, քանի որ երկիրը նվաճվեց նրանց կողմից։


«Դուք Տիրոջ՝ ձեր Աստծու որդիներն եք։ Մեռելի վրա սգալիս ձեզ մի՛ ծվատեք և ձեր ճակատի մազերը մի՛ փետեք,


Ռոբովամ արքան գնաց Սյուքեմ, որովհետև ողջ Իսրայելը եկել էր Սյուքեմ՝ նրան թագավոր հռչակելու։


Հերոբոաղի որդի Աբիմելեքը գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, խոսեց նրանց հետ և իր մոր հայրական ամբողջ ազգատոհմի հետ ու ասաց.


Ասորիների Միջագետքից վերադառնալով՝ Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որը գտնվում էր քանանացիների երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։


Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։


Ամրիի որդի Աքաաբը թագավորեց Իսրայելի վրա։ Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության երեսունութերորդ տարում Ամրիի որդի Աքաաբը թագավորեց Իսրայելի վրա։ Նա քսաներկու տարի թագավորեց Սամարիայում։


Հերոբովամը Եփրեմի լեռան վրա կառուցեց Սյուքեմը և այնտեղ էր բնակվում։ Այնուհետև այնտեղից ելավ ու շինեց Փանուելը։


Նա ամեն տարի այդպես էր անում, երբ Տիրոջ տուն էր գալիս. տրտմում էր, լալիս և ոչինչ չէր ուտում։


Այդ տան հետ, որի վրա դրված է իմ անունը, և որտեղ դուք ապաստան եք գտել, նույնն եմ անելու, ինչ արեցի Սելովի հետ, նաև այն երկրի հետ, որ տվեցի ձեզ և ձեր հայրերին։


Գնացե՛ք Սելով՝ իմ այն տեղը, որտեղ առաջ հաստատել էի իմ անունը, տեսեք, թե ինչպե՛ս վարվեցի նրա հետ Իսրայելի իմ ժողովրդի չարությունների պատճառով։


Քանզի իմացավ մեր կազմվածքները և հիշեց, որ հող ենք մենք,


Եվ նա Դավթի ծառաներին բռնեց, նրանց մորուքները ածիլեց և նրանց հագուստները մեջտեղից մինչև ծայրը պատռելով՝ արձակեց նրանց։


Իսրայելի որդիները Եգիպտոսից հանեցին Հովսեփի ոսկորները և դրանք թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ հարյուր գառով առել էր Հակոբը Սյուքեմում բնակվող ամորհացիներից և բաժին էր տվել Հովսեփին։


Նրան տեսավ Սյուքեմը՝ Եմովր Քոռեցու որդին, որը երկրի իշխանն էր, և նրան առևանգելով՝ պառկեց նրա հետ ու բռնաբարեց նրան։


Նրա եղբայրները գնացին իրենց հոր ոչխարներն արածեցնելու Սյուքեմում։


Նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, որքան որ Աստծու տունը Սելովում էր։


նրանց համար արյունբզիկ չեն լինելու և մազերը չեն փետելու. նրանք լացի չեն արժանանալու և ոչ էլ թաղման։


Գոդողիայի սպանության հաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք այդ մասին չգիտեր,


Գազայում այնպիսի սուգ պիտի լինի, որ մարդիկ խուզեն իրենց գլուխները, Ասկաղոնը պիտի ոչնչանա, ինչպես և Ենակի որդիների մնացորդները։ Մինչև ե՞րբ պիտի կոտորես,


Բոլոր գլուխներն ամենուրեք պիտի սափրվեն, բոլոր մորուքները կտրվեն, բոլոր ձեռքերը կուրծք ծեծեն, բոլոր մարմինները քուրձ պիտի հագնեն։


Պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե հագուստները և դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որովհետև ողորմած է և գթած, համբերատար և բազումողորմ և զղջում է մարդկանց չարիքների համար»։


Եվ Անանը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, նրանց պատմուճանները պատռեց մեջտեղից մինչև վեր ու արձակեց նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ