Նա գնաց Եփրա՝ իր հոր տունը, և մի քարի վրա կոտորեց իր եղբայրներին՝ Հերոբոաղի որդիներին՝ յոթանասուն մարդ։ Ողջ մնաց միայն Հովաթամը՝ Հերոբոաղի կրտսեր որդին, որովհետև թաքնվել էր։
«Բոլոր սյուքեմացիներին ի լուր ասե՛ք. “Ո՞րն է լավ ձեզ համար՝ Հերոբոաղի բոլոր յոթանասո՞ւն որդիների իշխելը ձեզ վրա, թե՞ մեկ մարդու իշխելը. և հիշե՛ք, որ ես ձեր ոսկորից ու ձեր մարմնից եմ”»։
Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,
Նա ուներ երեսուներկու որդի, որոնք հեծնում էին երեսուներկու ավանակի վրա։ Նրանք ունեին երեսուներկու քաղաք։ Դրանք մինչև այսօր կոչվում են Հայիրի ավաններ և գտնվում են Գաղաադում։
Իսկ դուք այսօր ելաք իմ հոր տան դեմ և կոտորեցիք նրա որդիներին՝ յոթանասուն մարդու մի քարի վրա, և նրա աղախնու որդուն՝ Աբիմելեքին,- քանի որ նա ձեր եղբայրն է,- սյուքեմացիների թագավոր կարգեցիք։