Որքա՜ն սիրելի են քո հարկերը, Զորությունների՛ Տեր, Հոգիս ցանկանում և փափագում է քո գավիթները.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես մադիանացիները ենթարկվեցին Իսրայելի որդիներին և այլևս իրենց գլուխները չբարձրացրին։ Գեդեոնի օրոք երկիրը հանգստացավ քառասուն տարի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես նվաճվեց Մադիամը Իսրայելի որդիների կողմից և այլևս գլուխ չբարձրացրեց։ Եվ Գեդեոնի օրերին երկիրը հանգստացավ քառասուն տարի։ |
Որքա՜ն սիրելի են քո հարկերը, Զորությունների՛ Տեր, Հոգիս ցանկանում և փափագում է քո գավիթները.
Տերը հարվածներ պիտի հարուցի նրանց դեմ, նման այն հարվածներին, որոնք հասան Մադիամին չարչարանքների տեղում. նրա զայրույթը պիտի լինի, ինչպես Եգիպտոսից դուրս գալու ժամանակ՝ ծովի ճանապարհին։
Այդ օրը մովաբացիներն ընկճվեցին Իսրայելի ձեռքի տակ, և երկիրն ութսուն տարի հանգստացավ։ Ավոդը դատեց նրանց մինչև իր մահը։
Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տե՛ր։ Քեզ սիրողները թող լինեն այնպես, ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ»։ Եվ երկիրը խաղաղվեց քառասուն տարի։
Գեդեոնը դրանցով եփուդ շինեց և այն դրեց իր Եփրա քաղաքում։ Ամբողջ Իսրայելը, նրան հետևելով, այդ պաշտեց, և դա Գեդեոնի ու նրա տան համար գայթակղություն եղավ։
Տերն այլազգիներին խեղճացրեց, և նրանք այլևս Իսրայելի սահմանների վրա չհարձակվեցին։ Սամուելի ապրած բոլոր օրերին Տիրոջ ձեռքը ծանրացած էր այլազգիների վրա։