Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Այսպես նվաճվեց Մադիամը Իսրայելի որդիների կողմից և այլևս գլուխ չբարձրացրեց։ Եվ Գեդեոնի օրերին երկիրը հանգստացավ քառասուն տարի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Այսպես մադիանացիները ենթարկվեցին Իսրայելի որդիներին և այլևս իրենց գլուխները չբարձրացրին։ Գեդեոնի օրոք երկիրը հանգստացավ քառասուն տարի։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:28
10 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, ո՜վ Տեր, Իսկ նրան սիրողները լինեն իր զորությամբ ծագող արևի նման»։ Եվ երկիրը հանգստացավ քառասուն տարի։


Երկիրը քառասուն տարի հանգստացավ, և Կենեզի որդի Գոթոնիելը մեռավ։


Արդարև, Զորությունների Տերը խարազանը պիտի բարձրացնի նրա վրա, ինչպես հարվածեց Մադիամին Օրեբ ժայռի մոտ, և իր գավազանը կբարձրացնի ծովի վրա, ինչպես արեց Եգիպտոսում։


որովհետև նրա ծանր լուծը և մեջքի գավազանն ու իր վրա բռնացողի իշխանական ցուպը կոտրեցիր, ինչպես Մադիամի օրերին։


Եվ այդ օրը Մովաբը նվաճվեց Իսրայելի ձեռքի տակ, և երկիրն ութսուն տարի հանգստացավ։


Գեդեոնը դրանցով մի եփուդ շինեց ու դրեց իր Եփրա քաղաքում, և ամբողջ Իսրայելը, այնտեղ նրան հետևելով, պոռնկացավ. և սա որոգայթ եղավ Գեդեոնի և նրա տան համար։


Եվ Հովասի որդի Հերո-Բաաղը գնաց ու նստեց իր տանը։


Ահա գոռում են քո թշնամիները, և քեզ ատողները բարձրացրին իրենց գլուխները։


Փղշտացիները մնացին գլխիկոր և այլևս չհարձակվեցին Իսրայելի սահմանի վրա, և Սամուելի բոլոր օրերին Տիրոջ ձեռքը փղշտացիների վրա էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ