29 Հովասի որդի Հերոբոաղը գնաց բնակվեց իր տանը։
29 Եվ Հովասի որդի Հերո-Բաաղը գնաց ու նստեց իր տանը։
Եվ այդ օրը նրան անվանեց Հերոբոաղ, այսինքն՝ Բահաղի դատաստան, որովհետև քանդել էր նրա զոհասեղանը։
Հերոբոաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ զորքը կանուխ վեր կացան և բանակեցին Արեդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի և Ամաղեկի բանակը նրանց հյուսիսային կողմում՝ Գաբաաթամում էր, հովտի մեջ։
Այսպես մադիանացիները ենթարկվեցին Իսրայելի որդիներին և այլևս իրենց գլուխները չբարձրացրին։ Գեդեոնի օրոք երկիրը հանգստացավ քառասուն տարի։
Տերն առաքեց Հերոբովաղին, Բարակին, Հեփթայեին ու Սամփսոնին և ձեզ փրկեց շրջակա թշնամիների ձեռքից, ու դուք բնակվեցիք ապահովության մեջ։