ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա խնդրած ոսկի գինդերի կշիռը հազար յոթ հարյուր սիկղ ոսկի եղավ, բացի մադիանացիների թագավորների վրայի մահիկներից, ապարանջաններից, պսակակալներից և ծիրանիներից, և նրանց ուղտերի վզերի ոսկի մանյակներից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա ուզած այդ ոսկե օղերի կշիռը հազար յոթ հարյուր սիկղ ոսկի եղավ, բացի մահիկներից, գինդերից և Մադիամի թագավորների ծիրանի պատմուճաններից և բացի նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մանյակներից։ |
Տերը պիտի զրկի նրանց վայելուչ զգեստներից և պատմուճաններից, վերացնի նրանց հյուսերն ու նրանց ծամակալները, նրանց պսակակալներն ու
Թարսիսից բերված ընտիր արծաթ և ոսկի՝ Սովփաթայից։ Դրանք բոլորը վարպետների և ոսկերիչների ձեռքի գործն են. դրանց կապուտակ ու ծիրանի բոլոր զգեստները հնարամիտ վարպետների գործ են։
Եգիպտոսի գույնզգույն թելերով բեհեզը քեզ համար որպես անկողնու ծածկոց է գործվել՝ շուրջդ փառք հյուսելու, իսկ ելիմացիների կղզիների ծիրանի ու կապուտակ հանդերձանքն էլ քեզ համար պաճուճանքի զարդ է եղել։
«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում։
Ապա Հիսուսը դուրս ելավ. փշե պսակ ուներ ու ծիրանի զգեստ։ Եվ Պիղատոսը նրանց ասաց. «Ահա՛, ձեր մարդը թող ձեզ լինի»։
Կինը հագել էր ծիրանի ու կարմիր հագուստ՝ զարդարված ոսկով, մարգարիտով և թանկագին քարերով։ Նա իր ձեռքին բռնել էր ոսկե բաժակ, որը լի էր նրա գարշելի և անմաքուր պոռնկությամբ։
Եվ չեն լինելու քեզնից ստացվող բեռները ոսկու, արծաթի, թանկարժեք քարերի, մարգարտի, բեհեզի, ծիրանու, ոսկեթել կերպասի և որդան կարմրի. ոչ ոք չի գնելու խնկի ամեն փայտ, փղոսկրե ամեն անոթ, ազնիվ փայտից, բրոնզից, երկաթից և մարմարից ամեն անոթ,
«Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի և որդան կարմիր ու կրում էիր ոսկե զարդարանքներ, թանկարժեք քարեր և մարգարիտներ,
Զեբեեն և Սաղմանան ասացին. «Վե՛ր կաց և դու ի՛նքդ զարկիր մեզ, որովհետև մարդու ուժն իրեն համեմատ կլինի»։ Գեդեոնը վեր կացավ, սպանեց Զեբեեին ու Սաղմանային և նրանց ուղտերի վզերից մանյակներն առավ։
Նրանք ասացին. «Սիրով կտանք»։ Եվ փռեցին նրա հանդերձները, ու ամեն մարդ իր ավարից ոսկի գինդեր գցեց այնտեղ։
Գեդեոնը դրանցով եփուդ շինեց և այն դրեց իր Եփրա քաղաքում։ Ամբողջ Իսրայելը, նրան հետևելով, այդ պաշտեց, և դա Գեդեոնի ու նրա տան համար գայթակղություն եղավ։