Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Զեբեեն և Սաղմանան ասացին. «Վե՛ր կաց և դու ի՛նքդ զարկիր մեզ, որովհետև մարդու ուժն իրեն համեմատ կլինի»։ Գեդեոնը վեր կացավ, սպանեց Զեբեեին ու Սաղմանային և նրանց ուղտերի վզերից մանյակներն առավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Եվ Զեբեեն ու Սաղմանան ասացին. «Դո՛ւ վեր կաց և մեզ սպանի՛ր, որովհետև մարդուս ուժն իրեն համեմատ կլինի»։ Եվ Գեդեոնը վեր կացավ ու սպանեց Զեբեեին ու Սաղմանային և նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մահիկները վերցրեց։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:21
13 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև մեկ օրը քո գավիթների մեջ Ինձ համար ավելի լավ է, քան հազարները։ Ես նախընտրեցի Աստծու տան շեմին մնալ, Քան մեղավորների հարկերում բնակվել։


Տերը պիտի զրկի նրանց վայելուչ զգեստներից և պատմուճաններից, վերացնի նրանց հյուսերն ու նրանց ծամակալները, նրանց պսակակալներն ու


Նրա խնդրած ոսկի գինդերի կշիռը հազար յոթ հարյուր սիկղ ոսկի եղավ, բացի մադիանացիների թագավորների վրայի մահիկներից, ապարանջաններից, պսակակալներից և ծիրանիներից, և նրանց ուղտերի վզերի ոսկի մանյակներից։


Այն օրերին մարդիկ մահը պիտի փնտրեն, բայց չպիտի գտնեն, պիտի ուզենան մեռնել, բայց մահը պիտի փախչի նրանցից։


Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Կորխի որդիների


Սավուղն առավ իր սուրը և իրեն նետեց դրա վրա։ Երբ կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքը ևս իրեն նետեց սրի վրա ու նրա հետ մեռավ։


Պատերազմը Սավուղի դեմ սաստկացավ, կորովի աղեղնավորները գտան նրան, և նա վիրավորվեց կողոսկրից ներքև։


Աբիմելեքն իսկույն ձայն տվեց իր կապարճակիր պատանուն և նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը և սպանի՛ր ինձ. չլինի թե ասեն, որ մի կին է սպանել նրան»։ Նրա պատանին խոցեց նրան, և Աբիմելեքը մեռավ։


Եվ իր անդրանիկ որդուն՝ Եթերին, ասաց. «Վե՛ր կաց, սպանի՛ր դրանց»։ Բայց պատանին իր սուրը չհանեց, որովհետև վախեցավ, քանի որ մանուկ էր։


Իսրայելի այրերը Գեդեոնին ասացին. «Իշխի՛ր մեզ վրա դու և քո որդին ու քո որդու որդին, որովհետև դու մեզ փրկեցիր մադիանացիների ձեռքից»։


Ապա Հեսուն նրանց սպանեց և նրանց հինգին էլ կախեց ծառերից, և նրանք մինչև երեկո ծառերից կախված մնացին։


Նրան ասացին. «Եկել ենք քեզ կապելու և այլազգիների ձեռքը մատնելու»։ Սամփսոնը նրանց ասաց. «Երդվե՛ք, որ չեք սպանի ինձ, տվե՛ք ինձ նրանց ձեռքը, և դուք երբեք մի՛ հանդիպեք ինձ»։


Տերը՝ մեր Աստված, ողորմություն և ճշմարտություն է սիրում։ Նա շնորհք և փառք պիտի տա։ Տերն իր ողորմությունը չի պակասեցնի նրանցից, Ովքեր անբծությամբ են ընթանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ