ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ասաց Զեբեեին և Սաղմանային. «Ինչպիսի՞ք էին այն մարդիկ, որոնց կոտորեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպիսին դու ես, նույնպիսին և նրանք էին՝ քեզ նման, և դու՝ նրանց նման։ Նրանց տեսքը թագավորի որդիների նման էր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Զեբեեին ու Սաղմանային ասաց. «Ինչպիսի՞ մարդիկ էին նրանք, որոնց սպանեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպես դու ես, նրանք էլ այնպես էին. ամեն մեկը թագավորի որդու էր նմանվում»։ |
մեջքներին տեսակ-տեսակ գոտիներ, գլուխներին՝ ներկված խույրեր (խայտաբղետ գույներ էին ցոլանում բոլորից էլ, Բաբելոնի որդիների նմանությամբ՝ իրենց հայրենի երկրում՝ քաղդեացիների երկրում),
Սրանք տրտնջացողներ են և բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերաններն ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար։
Դեբովրան մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Բարակին՝ Աբինեեմի որդուն և նրան ասաց. «Չէ՞ որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, քեզ հրաման տվեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես տասը հազար այր Նեփթաղիմի որդիներից և Զաբուղոնի որդիներից
Գեդեոնն ասաց. «Նրանք իմ եղբայրները՝ իմ մոր որդիներն էին»։ Եվ երդվեց նրանց ու ասաց. «Կենդանի է Տերը. եթե դուք նրանց ողջ թողնեիք, ես ձեզ չէի սպանի»։
Նա ասաց Սոքքոթի մարդկանց. «Ուտելու հա՛ց տվեք այս զորքին, որ ինձ հետ է, որովհետև նրանք քաղցած են, որպեսզի ես հետապնդեմ Զեբեեին ու Սաղմանային՝ մադիանացիների թագավորներին»։