Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 23:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 մեջքներին տեսակ-տեսակ գոտիներ, գլուխներին՝ ներկված խույրեր (խայտաբղետ գույներ էին ցոլանում բոլորից էլ, Բաբելոնի որդիների նմանությամբ՝ իրենց հայրենի երկրում՝ քաղդեացիների երկրում),

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 իրենց մեջքին գոտի կապած, գույնզգույն խույրեր իրենց գլուխներին, ամենքը զորավարների կերպարանքով, Բաբելոնի որդիների պատկերը, որոնց ծննդավայր երկիրը Քաղդեան էր։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 23:15
7 Խաչաձեւ Հղումներ  

նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, նրան պիտի տամ քո պսակն իր ճոխությամբ, քո հազարապետությունը նրա ձեռքը պիտի տամ, և նա հայր թող դառնա Երուսաղեմի ու Հուդայի բնակիչների համար։


Ամբողջ Իսրայելի մեջ Աբեսաղոմի պես գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչև գլուխը նա ոչ մի արատ չուներ։


Հովնաթանն իր թիկնոցը հանեց ու տվեց Դավթին, նաև իր զինվորական համազգեստը, նույնիսկ իր սուրը, աղեղն ու գոտին։


Նա ասաց Զեբեեին և Սաղմանային. «Ինչպիսի՞ք էին այն մարդիկ, որոնց կոտորեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպիսին դու ես, նույնպիսին և նրանք էին՝ քեզ նման, և դու՝ նրանց նման։ Նրանց տեսքը թագավորի որդիների նման էր»։


Սա իր պոռնկության մեջ ավելի առաջ գնաց. քաղդեացի տղամարդկանց պատկերող որմնանկարներ տեսավ՝ վրձնով նկարված,


և իր նայվածքով նրանց վրա աչք դրեց, նրանց մոտ՝ քաղդեացիների երկիրը, սուրհանդակներ ուղարկեց։


քանի որ Տերը շրջեց Հակոբի հպարտությունն Իսրայելի հպարտության նման, որովհետև ամբողջությամբ մերժեցին նրանց և ոչնչացրին նրա ճյուղերը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ