ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զեբեեն և Սաղմանան փախան, իսկ նա հետապնդեց նրանց, ձերբակալեց մադիանացիների երկու թագավորներին՝ Զեբեեին ու Սաղմանային, և նրանց ամբողջ բանակը տակնուվրա արեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զեբեեն ու Սաղմանան փախան. Գեդեոնը նրանց հալածեց և Մադիամի երկու թագավորներին՝ Զեբեեին և Սաղմանային, բռնեց և ամբողջ բանակը տակնուվրա արեց։ |
Որովհետև մեկ օրը քո գավիթների մեջ Ինձ համար ավելի լավ է, քան հազարները։ Ես նախընտրեցի Աստծու տան շեմին մնալ, Քան մեղավորների հարկերում բնակվել։
որովհետև վերացավ լուծը, որ նրանց վրա էր դրված, և գավազանը, որ նրանց պարանոցին էր։ Ինչպես այն օրերին, երբ Տերը վերացրեց Մադիամի վրա կախված բռնակալների գավազանը։
Փախչելը կանհետանա վազողից, և ով հզոր լինի, չի հզորանա իր հզորության մեջ, և պատերազմողը չի փրկի իր անձը։
Գեդեոնը բարձրացավ վրանաբնակների ճանապարհով, Նաբաեի արևելյան կողմից, որ գտնվում է Նաբեիի դիմաց, ու հարվածեց բանակին, որովհետև բանակն անհոգության մեջ էր։