և ամեն մեկն սպանեց նրան, ով հանդիպեց իրեն։ Ասորիները փախան, և Իսրայելը հալածեց նրանց։ Ասորիքի արքան՝ Ադերի որդին, ձի հեծած, հազիվ փրկվեց երեք ձիավորների հետ։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն մեկը կանգնեց իր տեղում բանակի շուրջը. ամբողջ բանակը վազեց, փող հնչեցրին և փախան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամեն մարդ կանգնել էր իր տեղը բանակի շուրջը, և ամբողջ բանակը վազում էր, աղաղակում ու փախչում։ |
և ամեն մեկն սպանեց նրան, ով հանդիպեց իրեն։ Ասորիները փախան, և Իսրայելը հալածեց նրանց։ Ասորիքի արքան՝ Ադերի որդին, ձի հեծած, հազիվ փրկվեց երեք ձիավորների հետ։
և նա ասաց. «Լսե՛ք, Հուդայի՛ մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և Հովսափա՛տ արքա, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք այս մեծ բազմության պատճառով, քանզի պատերազմը ձերը չէ, այլ Աստծունը”։
Դուք չէ, որ այնտեղ պիտի պատերազմեք. իմացե՛ք ու կտեսնեք ձեզ հետ եղող Տիրոջ փրկությունը։ Հուդա՛ և Երուսաղե՛մ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք՝ վաղը նրանց դեմ ելնելու, քանի որ Տերը ձեզ հետ է»։
Նա կապեց նրանց կառքերի անիվները, և սկսեցին դժվարությամբ շարժվել։ Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք Իսրայելի որդիներից, որովհետև Տերն է նրանց փոխարեն պատերազմում եգիպտացիներիս դեմ»։
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի սուրբ Աստվածը. «Երբ դարձի գաս և հոգոց հանես, այն ժամանակ կապրես և կիմանաս, թե որտե՛ղ ես գտնվում»։ Որովհետև հույսդ դրել էիր սնոտի բաների վրա, դրա համար էլ սնոտի դարձավ և ձեր զորությունը։ Դուք չէիք կամենում լսել,
Եգիպտացիներին, որոնք իզուր և ապարդյուն են օգնում ձեզ, հայտնի՛ր. «Զուր է ձեր այդ մխիթարությունը»։
հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից հետո, կտրիճներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների.
Ապա երեք գնդերն էլ փչեցին եղջերափողերը և կոտրատեցին սափորները։ Նրանք իրենց ձախ ձեռքով առան ջահերը, իսկ աջ ձեռքով եղջերափողերը բռնած՝ փչեցին, աղաղակեցին և ասացին. «Սուր՝ Տիրոջ և Գեդեոնի համար»։