Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 և ամեն մեկն սպանեց նրան, ով հանդիպեց իրեն։ Ասորիները փախան, և Իսրայելը հալածեց նրանց։ Ասորիքի արքան՝ Ադերի որդին, ձի հեծած, հազիվ փրկվեց երեք ձիավորների հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ ամեն մարդ զարկեց իր դիմացինին, և ասորիները փախան. Իսրայելը հալածեց նրանց, և ասորիների թագավոր Բենադադը, ձի հեծած, փրկվեց ձիավորների հետ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:20
15 Խաչաձեւ Հղումներ  

Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը մարզիկներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստությունը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը։


Աստված համբարձվեց օրհնությամբ, Մեր Տերը՝ փողի ձայնով։


Տիրոջ աչքն արդարների վրա է, Նրա ականջները՝ նրանց աղոթքներին։


Ասորեստանի Սենեքերիմ արքան ելավ գնաց, բնակվեց Նինվեում։


Ամեն մեկը ձեռքով բռնեց իր մրցակցի գլխից ու սուրը խրեց մրցակցի կողը։ Բոլորն այնտեղ ընկան ու մեռան։ Եվ այդ տեղի անունը դրեցին Դավաճանների դաշտ, որը Գաբավոնում է գտնվում։


Ձեր հինգ հոգին կհալածի հարյուր հոգու, իսկ ձեր հարյուրը՝ բյուրավորների, ձեր թշնամիները սրի հարվածներից կընկնեն ձեր առաջ։


Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում և թագավորի տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաների ձեռքը, որ դրանք տանեն Դամասկոսում բնակվող ասորիների արքա Ազայելի որդի Աբենրայիմի որդի Ադերի որդուն՝ ասելով.


Քաղաքից դուրս եկան գավառների իշխանների ծառաները, նրանց հետևից՝ նաև զորքը,


Իսրայելի արքան առաջ շարժվեց, վերցրեց երիվարներն ու մարտակառքերը և ասորիներին մեծ հարվածներ հասցրեց։


Բայց Նաթանի որդի Իսմայելը ութ տղամարդու հետ փրկվեց Հովնանի ձեռքից և ընկավ ամովնացիների մոտ։


Իսրայելի որդիներին կանչեցին Նեփթաղիմից, Ասերից և ամբողջ Մանասեից, ու հետապնդեցին մադիանացիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ