Այդժամ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից,
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ասաց նրանց. «Ի՛նձ նայեք և նո՛ւյնն արեք. ահա ես մտնում եմ բանակի մեջ և ինչպես որ ես անեմ, այդպես էլ դո՛ւք արեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց ասաց. «Ի՛նձ նայեք և այսպե՛ս արեք. երբ բանակի եզերքը հասնեմ, ես ինչպես որ անեմ, դո՛ւք էլ այնպես արեք։ |
Այդժամ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից,
Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին՝ հետևո՛ղ եղեք նրանց հավատին։
Նա այդ երեք հարյուր մարդկանց երեք գնդի բաժանեց և ամենքի ձեռքը եղջերափողեր և սափորների մեջ դրված ջահեր տվեց։
Երբ ես և բոլոր ինձ հետ եղողները կփչենք եղջերափողերը, դուք էլ փչե՛ք եղջերափողերը ամբողջ բանակի շուրջը և ասացե՛ք. “Սուր՝ Տիրոջ և Գեդեոնի համար”»։
Աբիմելեքը և նրա հետ եղող ամբողջ զորքը բարձրացան Սելմոն լեռը։ Աբիմելեքը կացինն իր ձեռքն առավ, մի բեռ փայտ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսերի վրա և ասաց իր զորքին. «Տեսաք, թե ես ինչ արեցի. դուք էլ անմիջապես նույնը արեք»։