Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կիսոնի հեղեղատը՝ այն հին հեղեղատը, քշեց նրանց. Թող ես կոխոտեմ նրանց, թող իմ ոտքը զորանա։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Կիսոնի հեղեղատը քշեց նրանց, Այն հին հեղեղատը՝ Կիսոնի հեղեղատը։ Ո՛վ անձն իմ, առա՛ջ գնա զորությամբ։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:21
9 Խաչաձեւ Հղումներ  

սպասելով Տիրոջից փրկության։


Եղիան ասաց ժողովրդին. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Նրանց բռնեցին։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։


Քո փայլուն մարտե՛րը մղիր, Թագավորի՛ր հանուն ճշմարտության Եվ հեզերի արդարության, Եվ քո աջը ահ կտարածի։


Տերն իմ օգնականն է և հովանավորը, որ եղավ իմ փրկությունը։ Նա է իմ Աստվածը, նրան եմ փառաբանելու։ Իմ հոր Աստվածն է, նրան եմ մեծարելու։


Աստված մեզ հանգիստ է պարգևելու այս լեռան վրա, իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի, ինչպես որ կալն է ճզմվում կամնասայլի տակ։


Եվ ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Արդ, ոտքի կոխան կլինի, ինչպես ցեխը՝ ճանապարհի վրա։


Սիսարան Կիսոնի հեղեղատ հավաքեց իր բոլոր կառքերը՝ ինը հարյուր երկաթե կառքեր և իր հետ եղող բոլոր զորքերը ազգերի Արիսոթից։


և քեզ հետ տանես Կիսոնի հեղեղատ, Հաբինի զորագլուխ Սիսարայի, նրա զորքերի ու նրա կառքերի դեմ, և Տերը նրանց քո ձեռքը կմատնի»։