Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Երկնքից պատերազմեցին աստղերն իրենց շրջաններից, Պատերազմեցին Սիսարայի դեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Երկնքից պատերազմեցին. Աստղերն իրենց շրջաններից Սիսարայի դեմ պատերազմեցին։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:20
8 Խաչաձեւ Հղումներ  

Պատերազմն այստեղից տարածվեց ամբողջ երկրի վրա։ Այդ օրն անտառն ավելի շատ զինվոր կլանեց, քան սուրը կոտորեց։


Տերն Իսրայելի ահը գցեց նրանց մեջ և Գաբավոնում մեծ ջարդ տվեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին և կոտորեցին նրանց մինչև Ազեկա և Մակեդա։


Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին Իսրայելի որդիների առաջից, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի քարեր թափեց մինչև Ազեկա։ Կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց Իսրայելի որդիները պատերազմում սրով կոտորեցին։


Այն օրը, երբ Տերը՝ Աստված, ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, երբ նրանց կոտորեց Գաբավոնում, և նրանք ջախջախվեցին Իսրայելի առաջ, Հեսուն խնդրեց Տիրոջը. «Թող արեգակը կանգնի Գաբավոնի դիմաց, իսկ լուսինը՝ Ելովնի ձորի դիմաց»։


Տերը Բարակի սրի առաջ խուճապի մատնեց Սիսարային և նրա բոլոր կառքերն ու նրա ամբողջ բանակը։ Սիսարան իջավ իր կառքից և հետիոտն փախավ։


Կիսոնի հեղեղատը՝ այն հին հեղեղատը, քշեց նրանց. Թող ես կոխոտեմ նրանց, թող իմ ոտքը զորանա։


Մինչ Սամուելը ողջակեզն էր մատուցում, այլազգիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Այդ ժամանակ Տերը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրա, և նրանք շփոթվեցին ու պարտվեցին Իսրայելից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ