Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե նրանց հայրերը և եղբայրները գան ձեր դեմ բողոքելու, նրանց կասենք՝ “Ողորմե՛ք նրանց, որովհետև պատերազմի ժամանակ այդ մարդիկ իրենց համար կին չառան”. և քանի որ դո՛ւք չէ, որ աղջիկներին կնության տվեցիք նրանց, դա ձեզ համար մեղք չէ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ եթե նրանց հայրերը կամ եղբայրները գան մեզ մոտ բողոքելու, նրանց կասենք. “Նրանց մե՛զ շնորհեք, որովհետև մենք պատերազմում նրանց ամեն մեկի համար կին չպահեցինք, ոչ էլ դուք ձեր աղջիկներից տվեցիք նրանց, որ հանցավոր լինեք”»։ |
Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։
Այդ օրը Նոյի հետ տապան մտան Սեմը, Քամը, Հաբեթը՝ Նոյի որդիները, Նոյի կինը և նրա որդիների երեք կանայք։
Բայց պոռնկության մեջ չընկնելու համար յուրաքանչյուր տղամարդ թող իր կինն ունենա, և յուրաքանչյուր կին՝ իր ամուսինը։
Իսրայելի մարդիկ երդվեցին Մասեփայում և ասացին. «Մեզանից ոչ մեկն իր դստերը Բենիամինին կնության թող չտա»։
Այն ժամանակ Բենիամինը վերադարձավ Իսրայելի որդիների մոտ։ Եվ նրանց կնության տվեցին Գաղաադի Հաբիս բնակավայրի աղջիկներին, և դա նրանց հաճելի թվաց։
Բայց մենք չենք կարող մեր աղջիկներից նրանց կնության տալ, որովհետև մենք՝ Իսրայելի որդիներս, երդվելով ասացինք. “Անիծված լինի նա, ով Բենիամինին կին կտա”»։
Հիմա ի՞նչ անենք առանց կնոջ մնացածներին, քանի որ մենք երդվել ենք Տիրոջով, որ մեր աղջիկներից նրանց կնության չտանք»։