Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 7:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Այդ օրը Նոյի հետ տապան մտան Սեմը, Քամը, Հաբեթը՝ Նոյի որդիները, Նոյի կինը և նրա որդիների երեք կանայք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Հենց նույն օրը տապան մտան Նոյը, Նոյի որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը, Նոյի կինը և նրա որդիների երեք կանայք նրանց հետ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 7:13
16 Խաչաձեւ Հղումներ  

Սեմը՝ Հաբեթի երեց եղբայրը՝ Եբերի սերունդների նախահայրը, նույնպես որդիներ ծնեց։


Քամի որդիներն են Քուշը, Մեստրեմը, Փուդն ու Քանանը։


Նոյը 500 տարեկան էր, երբ ծնեց երեք որդի՝ Սեմին, Քամին և Հաբեթին։


Նա երեք որդի ունեցավ՝ Սեմին, Քամին և Հաբեթին։


Ես իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, քեզ հետ՝ նաև քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։


Տերը՝ Աստված, ասաց Նոյին. «Դու և քո ողջ ընտանիքը մտե՛ք տապան, որովհետև իմ առջև միայն դու ես արդար այս սերնդի մեջ։


Նրանց հետ միասին տապան մտան նաև ամեն տեսակի գազան, ամեն տեսակի անասուն, երկրի վրա սողացող ամեն տեսակի սողուն և ամեն տեսակի թռչուն.


Երկրորդ ամսի քսանյոթերորդ օրը երկիրը չորացավ։


Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։


որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում։ Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից։


Նա չխնայեց նաև հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թվում Նոյին՝ արդարության քարոզչին։


Եթե նրանց հայրերը և եղբայրները գան ձեր դեմ բողոքելու, նրանց կասենք՝ “Ողորմե՛ք նրանց, որովհետև պատերազմի ժամանակ այդ մարդիկ իրենց համար կին չառան”. և քանի որ դո՛ւք չէ, որ աղջիկներին կնության տվեցիք նրանց, դա ձեզ համար մեղք չէ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ