Նրանց բաժանեց ըստ միանման վիճակահանության, քանի որ սրբությունների վերակացուներ և Տիրոջ տան առաջնորդներ կային թե՛ Եղիազարի որդիների մեջ և թե՛ Իթամարի որդիների մեջ։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա թե ինչ պիտի անենք Գաբաային. նրա վրա պիտի գնանք վիճակահանությամբ ընտրված մարդկանցով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հիմա այս բանն ենք անելու Գաբաային. նրա վրա գնանք վիճակով։ |
Նրանց բաժանեց ըստ միանման վիճակահանության, քանի որ սրբությունների վերակացուներ և Տիրոջ տան առաջնորդներ կային թե՛ Եղիազարի որդիների մեջ և թե՛ Իթամարի որդիների մեջ։
Ժողովրդի իշխանները նստեցին Երուսաղեմում ու վիճակ գցեցին, որ տասից մեկը, ում էլ ընկնի վիճակը, մնա սուրբ քաղաք Երուսաղեմում, իսկ մնացյալ ինը գնան մյուս քաղաքները։
Եվ յուրաքանչյուրն ասաց իր ընկերոջը. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով են այս չարիքները մեր դեմ»։ Վիճակ գցեցին, և վիճակը ելավ Հովնանին։
Վիճակով ժառանգությունը տվեցին այն ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին, ինչպես որ պատվիրել էր Տերը Հեսուի [𝕸 Մովսեսի] միջոցով,
Իսրայելի բոլոր ցեղերից վերցնենք հարյուրից տասը, հազարից հարյուր, տասը հազարից հազար մարդ, թող պաշար վերցնեն և կգնան Բենիամինի երկրի Գաբաայի դեմ, որ պատժեն նրան Իսրայելի մեջ նրա արած ամբողջ անզգամության համար»։
Ամբողջ ժողովուրդը վեր կացավ մեկ մարդու նման և ասաց. «Մեզնից ոչ մի մարդ իր հարկի տակ չի մտնելու, և ոչ մի մարդ ճանապարհը չի թեքելու դեպի իր տուն։