Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 11:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Ժողովրդի իշխանները նստեցին Երուսաղեմում ու վիճակ գցեցին, որ տասից մեկը, ում էլ ընկնի վիճակը, մնա սուրբ քաղաք Երուսաղեմում, իսկ մնացյալ ինը գնան մյուս քաղաքները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եվ բնակվեցին ժողովրդի իշխանները Երուսաղեմում, իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեց, որ ժողովրդի մեկ տասներորդը բերեն Երուսաղեմ սուրբ քաղաքում բնակվելու, իսկ մնացյալ ինը մասին թողեցին քաղաքներում։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 11:1
21 Խաչաձեւ Հղումներ  

Դուք ձեզ խրախուսում եք սուրբ քաղաքի անունով և ձեզ հաստատուն եք համարում Իսրայելի Աստծու շնորհիվ, որի անունը Զորությունների Տեր է։


Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զորությունը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղեմ, որովհետև պիղծերն ու անթլփատներն այլևս չեն անցնելու քո միջով։


առաջավորաց հացի, ամենօրյա զոհերի և բոլոր տոների, տարեմուտների, շաբաթ օրերի, ամսամուտների, նավակատիքների ու սրբազան օրերի ողջակեզների համար, ինչպես նաև Իսրայելին քավություն անելու համար մատուցվող մեղքերի զոհերի և մեր Աստծու տաճարի գործերի համար։


Ապա սատանան նրան առավ տարավ սուրբ քաղաքը, կանգնեցրեց տաճարի ամենաբարձր տեղը


Եվ աղոթքի կանգնելով ասացին. «Տե՛ր, դու, որ գիտես բոլոր մարդկանց սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից որին ես ընտրել՝


Նրա հարությունից հետո, գերեզմաններից ելնելով, մտան սուրբ քաղաքը և շատերին երևացին։


Անիրավների ամեն ինչը նորից իրենց ծոցն է դառնալու, որովհետև Տիրոջից է բոլորի իրավունքը։


Նրանք՝ մեծ թե փոքր, ըստ իրենց ազգատոհմի տների, վիճակ գցեցին յուրաքանչյուր դռան համար։


Սելովում Հեսուն Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց իսրայելացիներին՝ ըստ իրենց բաժինների։


Նրանց վիճակ տվեցին, ու վիճակն ընկավ Մատաթիային, և նա գումարվեց տասնմեկ առաքյալներին։


Երուսաղեմում բնակվեց Հուդայի որդիների, Բենիամինի որդիների և Եփրեմի ու Մանասեի որդիների մի մասը։


Սրանք տոհմերի իշխաններ են, ըստ իրենց սերնդի՝ առաջնորդներ. սրանք բնակվեցին Երուսաղեմում։


Ամբողջ Իսրայելը մարդահամարի ենթարկվեց. իրենց մեղքերի համար Բաբելոն տարաբնակեցվածներով հանդերձ սրանք գրանցվեցին Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների գրքերում։


Քաղաքներում՝ իրենց կալվածքներում, առաջինը բնակվեցին իսրայելացիների մի մասը, քահանաները, ղևտացիները և տաճարի սպասավորները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ