ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտիր մարդիկ հավաքվեցին Գաբաայի դիմաց։ Պատերազմը սաստկացավ, բայց Բենիամինի որդիները չգիտեին, որ իրենց վրա չարիք է հասել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտրված մարդ դուրս եկավ Գաբաայի առջև, և պատերազմը սաստկացավ. նրանք չգիտեին, որ չարիք է հասել իրենց վրա։ |
Մեղավոր մարդու համար սաստիկ որոգայթ կլարվի, իսկ արդարը ուրախության և խնդության մեջ պիտի լինի։
Քանի որ մարդն իր ժամանակն անգամ չգիտի, և ինչպես ձկները, որ որսվում են չար ուռկաններով, և թռչունները, որ բռնվում են թակարդների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, երբ այն հանկարծակի հասնում է նրանց։
Այնպիսի կորուստ է քեզ վրա հասնելու, որ չես իմանալու, այնպիսի խորխորատ, որ ընկնելու ես նրա մեջ. քեզ վրա մի թշվառություն է գալու, որ չես կարողանալու մաքուր մնալ, քեզ վրա հանկարծակի կորուստ է գալու, որ դու չես գիտակցելու։
«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։
Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։
Երբ Գայիի թագավորն այս տեսավ, շտապ վեր կացավ և ելավ նրանց դեմ։ Քաղաքի մարդիկ, ինքը և ամբողջ ժողովուրդն այն ժամանակ գնացին նրանց դեմ Արաբայի հովտում պատերազմելու։ Բայց Գայիի թագավորը չգիտեր, որ քաղաքի հետևի կողմում դարան են պատրաստել։
Տերը Բենիամինի ցեղին հարվածեց Իսրայելի որդիների առաջ, և Իսրայելի որդիներն այդ օրը Բենիամինի ցեղից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին։ Նրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։