Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Տերը Բենիամինի ցեղին հարվածեց Իսրայելի որդիների առաջ, և Իսրայելի որդիներն այդ օրը Բենիամինի ցեղից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին։ Նրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Տերն Իսրայելի առջև զարկեց Բենիամինին, և այդ օրն Իսրայելի որդիները Բենիամինից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:35
5 Խաչաձեւ Հղումներ  

Ամբարիշտների ուրախությունը մեծ անկում պիտի ապրի, անօրենների խնդությունը կորստյան կմատնվի։


Այն օրն իրենց քաղաքներից եկած Բենիամինի որդիները քսանհինգ հազար սուսերակիր էին, չհաշված Գաբաայի բնակիչներին, որոնք յոթ հարյուր մարդ էին՝ ընտիր երիտասարդներ ամբողջ ժողովրդից՝


Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտիր մարդիկ հավաքվեցին Գաբաայի դիմաց։ Պատերազմը սաստկացավ, բայց Բենիամինի որդիները չգիտեին, որ իրենց վրա չարիք է հասել։


Բենիամինի որդիները տեսան, որ պարտության են մատնված։ Իսրայելացիները նահանջեցին, որովհետև հույսները դրել էին Գաբաայի շրջակայքում եղած դարանամուտների վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ