Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 8:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Երբ Գայիի թագավորն այս տեսավ, շտապ վեր կացավ և ելավ նրանց դեմ։ Քաղաքի մարդիկ, ինքը և ամբողջ ժողովուրդն այն ժամանակ գնացին նրանց դեմ Արաբայի հովտում պատերազմելու։ Բայց Գայիի թագավորը չգիտեր, որ քաղաքի հետևի կողմում դարան են պատրաստել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Երբ Գայիի թագավորն այս տեսավ, այդ քաղաքի մարդիկ առավոտը կանուխ շտապ վեր կացան, և ինքն ու իր հետ ամբողջ ժողովուրդը դուրս գնացին դաշտը, որտեղ պիտի պատերազմեին Իսրայելի դեմ։ Բայց ինքը չգիտեր, թե քաղաքի ետևի կողմից իր համար դարան կար։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 8:14
15 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ մարդն իր ժամանակն անգամ չգիտի, և ինչպես ձկները, որ որսվում են չար ուռկաններով, և թռչունները, որ բռնվում են թակարդների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, երբ այն հանկարծակի հասնում է նրանց։


Տայանի իշխանները՝ թագավորի իմաստուն խորհրդականները, հիմարանալու են, նրանց խորհուրդներն անմիտ են դառնալու։ Էլ ինչպե՞ս կասեք արքային. «Իմաստունների զավակներ ենք մենք, նախկին թագավորների զավակներ»։


Տայանի իշխանները հիմարացան, մեմփացիների իշխանները մեծամտացան, որոնք մոլորեցնելու են եգիպտացիներին՝ իրենց բոլոր ցեղերով։


և նրանք ոչինչ չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բնաջնջեց բոլորին,- այնպես էլ կլինի Մարդու Որդու գալուստը։


այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չի սպասի, և այն ժամին, երբ նա տեղյակ չի լինի,


Սրանք են այն պատգամները, որ Մովսեսը խոսեց ողջ Իսրայելին Հորդանան գետի այն կողմում՝ անապատի արևմտյան մասում, Փառանի, Տիփողի, Ղոբանի, Հանգրվանների [𝕸 Խացերոտ] ու Ոսկեկի [𝕸 Դի-զահավ] միջև։


իսկ ժողովրդին ու ամբողջ բանակը տեղավորեց քաղաքի հյուսիսային կողմում։ Նրանց վերջապահ զորքը քաղաքի ծովահայաց կողմում էր։ Հեսուն այդ գիշերն անցկացրեց ձորում։


Երբ Հեսուն տեսավ նրանց, կրնկի վրա հետ դարձավ, և ողջ Իսրայելը նրանց առաջից փախավ անապատի ճանապարհով։


Գայիի թագավորը երկրի ամբողջ ժողովրդին ստիպեց, որ հետապնդեն նրանց, և նրանք հետապնդելով գնացին Իսրայելի որդիների հետևից ու հեռացան քաղաքից։


Ես և ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ Գայիի բնակիչները մեր դեմ դուրս գան, ինչպես առաջին անգամ, կփախչենք նրանց առաջից։


Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։


Դարանամուտները հարձակվեցին և թափվեցին Գաբաայի վրա, մտան և ամբողջ քաղաքը սրի քաշեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ