ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն օրերին, երբ Իսրայելում թագավոր չկար, Եփրեմի լեռան կողմերում մի ղևտացի պանդուխտ մարդ կար. այդ մարդը Հուդայի Բեթղեհեմ քաղաքից մի կնոջ իրեն հարճ առավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն օրերին, երբ Իսրայելում թագավոր չկար, մի ղևտացի պանդուխտ կար, որ բնակվում էր Եփրեմի լեռնային շրջանի կողմերում. նա Հուդայի Բեթլեհեմից մի հարճ առավ իր համար։ |
իսկ հարճերից ծնված իր որդիներին, քանի դեռ կենդանի էր, պարգևներ տվեց և իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիր։
Աբեսաղոմի համար վրան խփեցին տանիքի վրա, և ողջ Իսրայելի առաջ Աբեսաղոմը մտավ իր հոր հարճերի ծոցը։
Արքան իր երեսը ծածկեց և բարձրաձայն ողբալով՝ ասում էր. «Որդյա՜կ իմ Աբեսաղոմ, Աբեսաղո՜մ, որդյա՜կ իմ»։
Դավիթը եկավ Երուսաղեմ՝ իր տուն։ Թագավորն այն տասը հարճերին, որոնց թողել էր տունը պահպանելու համար, առավ և նրանց պահել տվեց մի տան մեջ, կերակրեց նրանց, բայց նրանց չմերձեցավ։ Հարճերը մինչև իրենց մահվան օրն իբրև այրի առանձնացված ապրեցին։
Սավուղն ուներ մի հարճ, որի անունը Ռեսփա էր։ Նա Հուղի դուստրն էր։ Սավուղի որդի Հեբուսթեն Աբեններին ասաց. «Ինչո՞ւ ես պառկում իմ հոր հարճի հետ»։
Դավիթը Քեբրոնից Երուսաղեմ գալուց հետո ուրիշ կանայք ու հարճեր ևս առավ։ Դավիթն ուրիշ տղաներ և աղջիկներ էլ ունեցավ։
Ռոբովամն իր բոլոր կանանց ու հարճերի մեջ ամենից շատ սիրեց Աբեսաղոմի դուստր Մաաքային։ Նա ուներ տասնութ կին ու վաթսուն հարճ, որոնք նրա համար ծնեցին քսանութ տղաներ ու վաթսուն աղջիկներ։
Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,
“Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ փոքրագույնը չես Հուդայի քաղաքների մեջ. քեզնից մի իշխան կելնի ինձ համար, ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին” (Միք. 5.1(5.2))»։
Դրանից հետո վախճանվեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, և թաղվեց իր որդի Փենեեսին պատկանող Գաբաաթում, որ տվել էին նրան Եփրեմի լեռան վրա։
Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից, մի պատանի կար, որ ղևտացի էր և այնտեղ էր բնակվում։
Այս մարդը Հուդայի Բեթղեհեմ քաղաքից գնաց պանդխտելու որևէ տեղ, ուր որ պատահի։ Նա ճանապարհորդելով եկավ մինչև Եփրեմի լեռը և մինչև Միքայի տունը։
Այն օրերին Դանի ցեղն իր համար բնակվելու ժառանգություն էր փնտրում, որովհետև մինչև այդ օրերն Իսրայելի ցեղերի մեջ նրան ժառանգություն չէր հասել։
Եվ ահա երեկոյան հանդից իր գործից մի ծեր մարդ էր գալիս։ Այդ մարդը Եփրեմի լեռից էր և պանդուխտ էր Գաբաայում, իսկ այնտեղի մարդիկ Բենիամինի որդիներ էին։
Հարճը նրանից խորշեց և գնաց իր հոր տունը՝ Հուդայի Բեթղեհեմ քաղաքը, և այնտեղ մնաց երեք ամիս։
Երբ Ավոդը եկավ Իսրայելի երկիրը, փող փչեց Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա հետ իջան լեռից, և ինքը նրանց առջևում էր։