Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, որքան որ Աստծու տունը Սելովում էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Ուստի նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, քանի դեռ Աստծու տունը Սելովի մեջ էր։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:31
8 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում, և այնտեղ կանգնեցրին Վկայության խորանը, քանի որ երկիրը նվաճվեց նրանց կողմից։


Այդ մարդը տարեցտարի ելնում էր իր Արիմաթեմ քաղաքից, գնում էր Սելով՝ Տիրոջը՝ Զորությունների Աստծուն երկրպագելու և զոհ մատուցելու։ Այնտեղ Տիրոջ քահանաներն էին Հեղին և նրա երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը։


Նա ասաց նրան. «Մենք Հուդայի Բեթղեհեմ քաղաքից գնում ենք մինչև Եփրեմի լեռան կողմերը, որովհետև ես այնտեղացի եմ։ Ես գնացել էի մինչև Հուդայի Բեթղեհեմ քաղաքը, իսկ հիմա իմ հոր տունն եմ գնում, և չկա մի մարդ, որ մեզ իր տանն ընդունի։


Գնացե՛ք Սելով՝ իմ այն տեղը, որտեղ առաջ հաստատել էի իմ անունը, տեսեք, թե ինչպե՛ս վարվեցի նրա հետ Իսրայելի իմ ժողովրդի չարությունների պատճառով։


Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբեների միջև նստած Զորությունների Տիրոջ Ուխտի տապանակը։ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը, Աստծու Ուխտի տապանակի հետ գնացին։


Երբ տեսնեք, որ Սելովի աղջիկները պար բռնած դուրս են գալիս, ելե՛ք այգիներից և թող ամեն այր մի կին առևանգի Սելովի աղջիկներից, և գնացե՛ք Բենիամինի երկիրը։


Եվ ասացին. «Ամեն տարի Տիրոջ տոն է լինում Սելովում, որը Բեթելի հյուսիսում, Բեթելից Սյուքեմ տանող ճանապարհի արևելյան կողմում, Լիբանանից հարավ՝ Ելեբոնայում է գտնվում»։


Սյուքեմից, Սաղեմից և Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ՝ մորուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին ընծաներ և կնդրուկ, որպեսզի տանեն Տիրոջ տունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ