Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա ասաց նրանց. «Միքան ինձ համար այս ու այս արեց, ինձ վարձակալեց, և ես նրա համար քահանա եղա»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա ասաց նրանց. «Միքան ինձ այսպես ու այսպես արեց և ինձ վարձակալեց, որ քահանա լինեմ նրա համար»։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:4
16 Խաչաձեւ Հղումներ  

Ով չի պատկառում արդարներից, արժանի չէ գովասանքի։ Ով կեղծորեն խուսափում է անօրեններին հանդիմանելուց, բարի չէ. այդպիսին մարդ կվաճառի մի կտոր հացով։


Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն իրենց ճանապարհներով գնացին։


Խելքահան էին անում նրանց, իմ ժողովրդի առաջ բամբասում էին իմ մասին մի բուռ գարու կամ մի պատառ հացի համար, որպեսզի սպանեին մարդկանց, ովքեր մահապարտ չէին, և կենդանի պահեին նրանց, ովքեր չպետք է ապրեին՝ խոսելով ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խոսքերը”։


Քանի որ ձեզ համար դռները կփակվեն, և իզուր մի՛ մոտեցեք իմ սեղանին, որովհետև իմ կամքը ձեր մեջ չէ,- ասում է Ամենակալ Տերը,- զոհեր չեմ ընդունի ձեր ձեռքից։


Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ հագուստը չցանկացա.


ո՛չ նախատող, ո՛չ կոպիտ, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ փողասեր, այլ այնպիսին,


որոնց բերանը պետք է փակել. նրանք ամբողջ տներ են քանդում և շահամոլությունից մղված՝ ուսուցանում են այնպիսի բաներ, որ պետք չէ ուսուցանել։


Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։


Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մոտ, ինձ համար հայր և քահանա՛ եղիր, և ես քեզ ամեն օր [𝕸 տարի] տասը արծաթ, մի զույգ զգեստ և ռոճիկ կտամ, որով կապրես»։


Միքան ղևտացուն նվիրագործեց, և պատանին նրա համար քահանա եղավ և ապրում էր Միքայի տանը։


Եվ մինչ նրանք Միքայի տանն էին, ճանաչեցին ղևտացի պատանու ձայնը, մտան նրա մոտ և ասացին նրան. «Քեզ ո՞վ բերեց այստեղ, ի՞նչ ես անում և ի՞նչ գործ ունես այստեղ»։


Նրան ասացին. «Հապա հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թե հաջո՞ղ կլինի մեր գնացած ճանապարհը»։