Աստված լսեց երեխայի ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում էր։ Աստված երկնքից Ագարին ձայն տվեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց քո որդու ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում է։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դանի որդիները շուռ եկան և ասացին Միքային. «Ի՞նչ է եղել քեզ, ինչո՞ւ ես աղաղակում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ կանչեցին Դանի որդիներին, և նրանք շրջեցին իրենց երեսներն ու Միքային ասացին. «Քեզ ի՞նչ է եղել, որ բազմություն հավաքած ես գալիս»։ |
Աստված լսեց երեխայի ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում էր։ Աստված երկնքից Ագարին ձայն տվեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց քո որդու ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում է։
Արքան ասաց նրան. «Ի՞նչ է եղել քեզ»։ Նա ասաց. «Ես մեծ տագնապի մեջ եմ։ Մի այրի կին եմ ես, ամուսինս մահացել է։
Արքան հարցրեց. «Քեզ ի՞նչ է պատահել»։ Նա ասաց. «Այս կինն ինձ ասաց. “Տո՛ւր քո որդուն, որ այսօր ուտենք նրան, իսկ իմ որդուն վաղը կուտենք”։
Պատգամ Սիոնի հովտի մասին։ Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ դուք բոլորդ ինչո՞ւ իզուր տանիք բարձրացաք։
Երբ նրանք հեռացան Միքայի տնից, Միքան և նրա տանը եղած մարդիկ ելան Դանի որդիների հետևից գոռում-գոչյունով։
Միքան ասաց. «Ինձ համար շինած իմ աստվածները և իմ քահանային առաք ու գնացիք, էլ ի՞նչ մնաց ինձ, և ինչո՞ւ եք ասում ինձ, թե՝ “Ինչու ես աղաղակում”»։
Առավոտյան դաշտից գալով՝ Սավուղը հարցրեց. «Ի՞նչ է պատահել, որ ժողովուրդը լաց է լինում»։ Նրան հայտնեցին հաբիսեցիների ասածները։