Տզրուկը երեք դուստր ուներ շատ սիրելի, երեքն էլ չկշտացրին նրան, չորրորդն էլ չկարողացավ կշտացնել, որ նա ասեր. «Բավական է»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանայի սիրտը զվարթացավ, նա վերցրեց եփուդը, թերափը, քանդակված ու ձուլածո կուռքը և մտավ զորքի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ուրախանալով իր սրտում՝ քահանան վերցրեց եփուդը, թերափիմն ու քանդակած կուռքը և մտավ այն ժողովրդի մեջ։ |
Տզրուկը երեք դուստր ուներ շատ սիրելի, երեքն էլ չկշտացրին նրան, չորրորդն էլ չկարողացավ կշտացնել, որ նա ասեր. «Բավական է»։
Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն իրենց ճանապարհներով գնացին։
Խելքահան էին անում նրանց, իմ ժողովրդի առաջ բամբասում էին իմ մասին մի բուռ գարու կամ մի պատառ հացի համար, որպեսզի սպանեին մարդկանց, ովքեր մահապարտ չէին, և կենդանի պահեին նրանց, ովքեր չպետք է ապրեին՝ խոսելով ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խոսքերը”։
Դրա համար երկիրը կսգա և կնվաղի իր բոլոր բնակիչների, անապատի գազանների, գետնի սողունների և երկնքի թռչունների հետ, կպակասեն նաև ծովի ձկները։
«Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակված կուռքեր մի՛ ստեղծեք, արձան մի՛ կանգնեցրեք և ձեր երկրում երկրպագելու համար քարակոթող մի՛ դրեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Նրանց վերջը կորուստ է։ Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում։
Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։
Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մոտ, ինձ համար հայր և քահանա՛ եղիր, և ես քեզ ամեն օր [𝕸 տարի] տասը արծաթ, մի զույգ զգեստ և ռոճիկ կտամ, որով կապրես»։
Նրանք ասացին նրան. «Լռի՛ր, ձեռքդ բերանի՛դ դիր, ե՛կ մեզ հետ և մեզ համար հայր ու քահանա՛ եղիր. քեզ համար ավելի լավ է միայն մե՞կ մարդու տան քահանա լինել, թե՞ Իսրայելի մի ողջ ցեղի»։