ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղից անցան, եկան մինչև Եփրեմի լեռը և հասան մինչև Միքայի տունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղից անցան Եփրեմի լեռնային շրջանը և եկան մինչև Միքայի տունը։ |
Դրանից հետո վախճանվեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, և թաղվեց իր որդի Փենեեսին պատկանող Գաբաաթում, որ տվել էին նրան Եփրեմի լեռան վրա։
Նրանք բանակեցին Հուդայի Կարիաթ-Յարիմ վայրում. այդ պատճառով այն տեղը մինչև այսօր կոչվում է Դանի բանակատեղի, որ Կարիաթ-Յարիմի հետևի կողմում է։
Այդ հինգ մարդիկ, որ գնացել էին հետախուզելու Լայիսա երկիրը, ասացին իրենց եղբայրներին. «Գիտե՞ք, որ այս տանը եփուդ, թերափ և մի քանդակած ու ձուլածո կուռք կա։ Հիմա տեսե՛ք, թե ի՛նչ պիտի անեք»։
Այն օրերին, երբ Իսրայելում թագավոր չկար, Եփրեմի լեռան կողմերում մի ղևտացի պանդուխտ մարդ կար. այդ մարդը Հուդայի Բեթղեհեմ քաղաքից մի կնոջ իրեն հարճ առավ։