Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Այդ հինգ մարդիկ, որ գնացել էին հետախուզելու Լայիսա երկիրը, ասացին իրենց եղբայրներին. «Գիտե՞ք, որ այս տանը եփուդ, թերափ և մի քանդակած ու ձուլածո կուռք կա։ Հիմա տեսե՛ք, թե ի՛նչ պիտի անեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին Լայիսի երկիրը լրտեսելու, պատասխանեցին և իրենց եղբայրներին ասացին. «Գիտե՞ք, որ այս տներում եփուդ կա, թերափիմ և քանդակած ու ձուլածո կուռք. և հիմա իմացե՛ք, թե ինչ պիտի անեք»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:14
11 Խաչաձեւ Հղումներ  

Այդպիսով Միքան իր տանը կռարան ունեցավ։ Նա եփուդ ու թերափ պատրաստեց. նվիրագործեց իր որդիներից մեկին, որը նրա համար քահանա եղավ։


Հոր խրատը չպահող որդին չար մտքեր է խորհում։


Զինվորներից մեկը նրան ասաց. «Քո հայրը խստագույնս երդվեցրեց ժողովրդին՝ ասելով. “Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո հաց կուտի”»։ Դրա համար էլ ժողովուրդը թուլացած էր։


Գեդեոնը դրանցով եփուդ շինեց և այն դրեց իր Եփրա քաղաքում։ Ամբողջ Իսրայելը, նրան հետևելով, այդ պաշտեց, և դա Գեդեոնի ու նրա տան համար գայթակղություն եղավ։


Այնտեղից անցան, եկան մինչև Եփրեմի լեռը և հասան մինչև Միքայի տունը։


Եվ նրանք շրջվեցին դեպի այդ տունը, մտան ղևտացի պատանու մոտ, որը Միքայի տանն էր, և նրա ողջությունը հարցրին։


Մեղքողը մի խրտվիլակ բերեց ու դրեց մահճի վրա, նաև այծի լյարդ ու սնարին՝ մազի կծիկ և ծածկոցով ծածկեց։


Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ