ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից, մի պատանի կար, որ ղևտացի էր և այնտեղ էր բնակվում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթլեհեմից, մի պատանի կար. նա ղևտացի էր և պանդուխտի պես բնակվում էր այնտեղ։ |
«Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տո՛ւն, Հուդայի հազարավորների մեջ սակավաթիվ ես լինելու. ինձ համար քեզնից պիտի ելնի մեկը՝ Իսրայելի իշխան լինելու, և նրա ելքն աշխարհի օրերի սկզբից է։
Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։
Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ
նաև՝ Կատտամաթը, Նաաղողը, Սեմրոնը, Հադեղան և Բեթղեհեմը՝ տասներկու քաղաքներ և նրանց ավանները։
Գաղաադացիները եփրեմյաններից գրավեցին Հորդանան գետի կիրճերը, և երբ եփրեմյանների փախստականներն ասում էին՝ «Թող անցնենք», Գաղաադի մարդիկ նրանց ասում էին. «Մի՞թե դուք էլ եփրեմյան եք»։ Նրանք ասում էին. «Նրանցից չենք»։