Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Գաղաադացիները եփրեմյաններից գրավեցին Հորդանան գետի կիրճերը, և երբ եփրեմյանների փախստականներն ասում էին՝ «Թող անցնենք», Գաղաադի մարդիկ նրանց ասում էին. «Մի՞թե դուք էլ եփրեմյան եք»։ Նրանք ասում էին. «Նրանցից չենք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ գաղաադացիները բռնեցին Հորդանանի կիրճերը՝ Եփրեմի առջև. և երբ Եփրեմի մի փախստական ասում էր. «Թո՛ւյլ տվեք անցնեմ», այն ժամանակ Գաղաադի մարդիկ նրան ասում էին. «Եփրեմակա՞ն ես դու». նա ասում էր՝ ոչ։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 12:5
9 Խաչաձեւ Հղումներ  

Իր արքայի դեմ ձեռք բարձրացրեց նաև Սարիրա քաղաքից Եփրեմի ցեղից Նաբատի որդի Հերոբովամը՝ Սողոմոնի մի ծառայի այրի կնոջ որդին. նրա մոր անունը Սարուա էր՝ մի այրի կին։


Թագավորի մարդիկ ընկան նրանց հետևից Հորդանան գետի անցումը տանող ճանապարհով, և դարպասը փակվեց։ Մինչ հետապնդողներն ընկել էին նրանց հետևից,


Իսրայելի որդիները լսեցին և ասացին. «Ահա Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը զոհասեղան են շինել քանանացիների երկրի սահմաններում՝ Հորդանան գետի Գալիլովթ վայրում, Իսրայելի որդիների սահմաններից այն կողմ»։


Եվ Հեփթայեն հավաքեց Գաղաադի բոլոր այրերին ու պատերազմ մղեց Եփրեմի դեմ։ Գաղաադի մարդիկ ջարդեցին եփրեմյաններին։ Փրկված եփրեմյաններն ասել էին՝ «Դուք, գաղաադացինե՛ր, Եփրեմի և Մանասեի միջև եք»։


Նրանց ասում էին. «Մեզ մի նշա՛ն տվեք, ասացե՛ք՝ հասկ, հասկ»։ Բայց նրանց չէր հաջողվում այդպես ասել, ուստի բռնում և կոտորում էին նրանց Հորդանան գետի անցումներում։ Այդ ժամանակ եփրեմյաններից քառասուներկու հազար մարդ զոհվեց։


Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից, մի պատանի կար, որ ղևտացի էր և այնտեղ էր բնակվում։


Նա ասաց նրանց. «Իջե՛ք իմ հետևից, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեր թշնամի մովաբացիներին մեր ձեռքը մատնեց»։ Նրանք իջան նրա հետևից ու նախ գրավեցին դեպի Մովաբ տանող Հորդանան գետի անցումները և ոչ մի մարդու թույլ չտվեցին անցնել։


Գեդեոնը պատգամավորներ ուղարկեց Եփրեմի սահմանները և ասաց. «Իջե՛ք մադիանացիներին ընդառաջ և գրավե՛ք ջրերի կիրճերը մինչև Բեթփարա ու Հորդանան գետը»։ Եփրեմի բոլոր մարդիկ իրար ձայն տվեցին և գրավեցին ջրերի եզերքը մինչև Բեթփարա ու Հորդանան գետը։


Արիմաթեմ-Սիփայից՝ Եփրեմի լեռից, Եղկանա անունով Եփրեմի Նասիբում մի մարդ էր ապրում։ Նա Թովկիի որդի Հեղիի որդի Հերեմիելի որդին էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ