Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, Սեդեկիայի աչքերը կուրացրեց և շղթայակապ տարավ Բաբելոն։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, նրան իջեցրին Գազա, կապեցին երկաթե կապանքներով, և նա բանտում աղորիք էր պտտեցնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փղշտացիները նրան բռնեցին, նրա աչքերը հանեցին և նրան տարան ցած՝ Գազա, կապեցին պղնձե կապերով, և բանտում աղում էր։ |
Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, Սեդեկիայի աչքերը կուրացրեց և շղթայակապ տարավ Բաբելոն։
Տերը նրա դեմ հանեց Ասորեստանի արքայի զորքի հրամանատարներին, որոնք բռնեցին Մանասեին, կապանքներով կապեցին ու տարան Բաբելոն։
և եգիպտացիների երկրում կմեռնեն բոլոր անդրանիկները՝ իր գահին բազմած փարավոնի անդրանիկից մինչև երկանքի մոտ աշխատող աղախնի անդրանիկն ու բոլոր անասունների առաջնածինները։
Նրա հետ գնացողներից ոչ ոք հետ չի դառնալու, չի էլ զղջալու, և չի հասնելու ուղիղ ճանապարհի ու չի ապրելու կյանքի տարիներն իր։
Երկա՛նք վերցրու, ալյո՛ւր աղա, դե՛ն նետիր քողդ, քաշի՛ր մազերդ. մերկացրո՛ւ սրունքներդ և անցի՛ր գետի միջով,
Ընտիր ու պատվական մարդիկ ողբում էին բարձրաձայն, իսկ երիտասարդները, փայտածեծ արվելով, ուժասպառ եղան։
Արդյո՞ք տարար մեզ այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում, և այնտեղ մեզ անդաստաններ ու այգինե՞ր տվեցիր որպես ժառանգություն։ Եթե անգամ մեր աչքերը հանես, քեզ մոտ չենք գա»։
Դալիլան ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից և ասաց. «Վեր կենամ և անեմ այնպես, ինչպես միշտ, և թափ տամ»։ Նա չգիտեր, որ Տերը հեռացել էր իրենից։