Հակոբը Ռաքելի համար ծառայեց յոթ տարի, որոնք նրա աչքին օրեր թվացին, որովհետև սիրում էր նրան։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դալիլան նրան ասաց. «Ինչպե՞ս ես ասում, թե քեզ սիրում եմ, մինչ քո սիրտը շիտակ չէ ինձ հետ. այս երեք անգամ խաբեցիր ինձ և չասացիր, թե ինչո՛ւմ է քո մեծ զորությունը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Դալիլան նրան ասաց. «Ինչպե՞ս ես ասում, թե՝ “Քեզ սիրում եմ”, քանի որ քո սիրտն ինձ հետ չէ. հիմա այս երեք անգամ է, որ ինձ խաբեցիր և ինձ չասացիր, թե ինչում է քո մեծ զորությունը»։ |
Հակոբը Ռաքելի համար ծառայեց յոթ տարի, որոնք նրա աչքին օրեր թվացին, որովհետև սիրում էր նրան։
Աբեսաղոմը Քուսիին ասաց. «Ա՞յդ է բարեկամիդ նկատմամբ ունեցած քո սերը, ինչո՞ւ չես գնացել քո բարեկամի հետ»։
Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։
Քանզի այս է Աստծու հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն,
Սամփսոնի կինը լաց եղավ ամուսնու մոտ և ասաց նրան. «Դու ատում ես ինձ և չես սիրում, որովհետև այն հանելուկը, որ առաջարկել ես իմ ժողովրդի որդիներին, ինձ չես հայտնել»։ Սամփսոնը նրան ասաց. «Իմ հորն ու մորը չեմ հայտնել, հիմա քե՞զ պիտի հայտնեմ»։
Դալիլան քնեցրեց նրան, առավ նրա գլխի յոթ գիսակները շղթայաձև հյուսքերով, ցցերով ամրացրեց պատին և ասաց նրան. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից, պատից պոկեց ցցերը՝ ոստայնի և հյուսքերի հետ միասին, և չիմացվեց նրա զորության պատճառը։