Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 «Եթե ինձ սիրեք, կպահեք իմ պատվիրանները.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:15
20 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այս է սերը, որ ընթանանք ըստ նրա պատվիրանների։ Եվ այս է պատվիրանը, որն ի սկզբանե լսեցիք, որպեսզի ըստ այնմ էլ ընթանաք։


որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝


որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։


Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։


Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, ինձ իրապես կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա. բայց ոչ թե ինքս ինձ եկա, այլ նա՛ ուղարկեց ինձ։


Եթե մեկը չի սիրում Տեր Հիսուսին, նզովյալ թող լինի։ Մարան աթա. արի՛, Տե՜ր։


Շնո՜րհը բոլոր նրանց հետ, ովքեր սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին անեղծ սիրով։


Նա Տիրոջն ապավինեց, նրա ճանապարհից չխոտորվեց, պահեց Մովսեսին պատգամված պատվիրանները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ