Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 29:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Հակոբը Ռաքելի համար ծառայեց յոթ տարի, որոնք նրա աչքին օրեր թվացին, որովհետև սիրում էր նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար, բայց դրանք նրա աչքին մի քանի օրերի պես էին, որովհետև սիրում էր նրան։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 29:20
14 Խաչաձեւ Հղումներ  

Իսահակը մտավ իր մոր՝ Սառայի տունը, առավ Ռեբեկային, որը դարձավ նրա կինը։ Իսահակը սիրեց նրան և մխիթարվեց իր մոր՝ Սառայի մահվան վշտից։


Եվ Լաբանը նրան ասաց. «Ավելի լավ է՝ նրան քեզ տամ, քան օտար մարդու։ Բնակվի՛ր ինձ հետ»։


Արդ, շաբաթն ապրի՛ր Լիայի հետ, և Ռաքելին էլ կտամ քեզ ևս յոթ տարի աշխատելու պայմանով»։


Հակոբը մերձեցավ Ռաքելին, նրան Լիայից ավելի սիրեց և նրա համար ծառայեց ևս յոթ տարի։


Եվ տո՛ւր իմ կանանց, որոնց համար ծառայեցի քեզ, ու իմ զավակներին, որպեսզի գնամ։ Դու ինքդ էլ գիտես, թե ի՛նչ ծառայություն մատուցեցի քեզ»։


չէ՞ որ մենք նրա համար օտար ենք, քանի որ վաճառեց մեզ և ամբողջովին կերավ մեր դրամը։


Երիտասարդը, որ իր հոր ընտանիքի անդամներից ամենանշանավորն էր, չհապաղեց թլփատվել, քանի որ շատ էր սիրում Հակոբի դստերը։


Եթե Գաղաադը չլիներ, ապա սուտ էին իշխանները Գաղգաղայում, որ զոհ էին մատուցում, և նրանց զոհասեղանները կրիաներ էին ագարակի անմշակ հողի վրա։


Հակոբը գնաց ասորիների դաշտը, Իսրայելը ծառայեց հանուն կնոջ և կնոջ ձեռքով զգուշացվեց։


միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։


Որովհետև Քրիստոսի սերն է ստիպում մեզ քննելու այս. որ եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, ապա բոլորը մեռած էին։


և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։


Սավուղի ծառաներն այս խոսքերը Դավթի ականջին հասցրին։ Դավիթն ասաց. «Ձեզ թվում է հե՞շտ բան է արքային փեսա դառնալը։ Ես մի խեղճ ու աննշան մարդ եմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ