Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Դալիլան քնեցրեց նրան, առավ նրա գլխի յոթ գիսակները շղթայաձև հյուսքերով, ցցերով ամրացրեց պատին և ասաց նրան. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից, պատից պոկեց ցցերը՝ ոստայնի և հյուսքերի հետ միասին, և չիմացվեց նրա զորության պատճառը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ նա դրանք ցցով պնդացրեց ու նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա»։ Եվ նա քնից զարթնեց և ոստայնի ցիցն ու ազբը հանեց։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:14
4 Խաչաձեւ Հղումներ  

Ո՞վ է իմաստունը, որ պիտի պահի այս Եվ հասկանա Տիրոջ ողորմությունը։


Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչև ե՞րբ պիտի խաբես ինձ և սուտ ասես ինձ։ Հիմա ասա՛ ինձ, թե ինչո՛վ կկապվես»։ Նա ասաց նրան. «Եթե իմ գլխի յոթ գիսակները հյուսես շղթայաձև հյուսքերով և ցցերով ամրացնես պատին, կտկարանամ սովորական մարդկանց նման»։


Դալիլան նրան ասաց. «Ինչպե՞ս ես ասում, թե քեզ սիրում եմ, մինչ քո սիրտը շիտակ չէ ինձ հետ. այս երեք անգամ խաբեցիր ինձ և չասացիր, թե ինչո՛ւմ է քո մեծ զորությունը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ