Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում այլազգիների աղջիկների մեջ մի կին տեսավ, որը հաճելի թվաց նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսավ։ |
Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։
Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։
Ապա Բաաղից շրջվում է Ասարեսի ծովակողմը, դեպի Սեիր լեռը, հյուսիսից անցնում է Հարիմ քաղաքի հետևով, այսինքն՝ Քասղոնով, իջնում է Արեգ քաղաքն ու անցնում հարավ։
Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ու աչքերի ցանկություն է և ա՛յս կյանքի ամբարտավանություն, որը Հորից չէ, այլ այս աշխարհից։
Նա գնաց պատմեց իր հորն ու մորը և ասաց. «Թամնաթայում այլազգիների աղջիկների մեջ մի կին տեսա. արդ, նրան ինձ համար կի՛ն առեք»։