Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Նա գնաց պատմեց իր հորն ու մորը և ասաց. «Թամնաթայում այլազգիների աղջիկների մեջ մի կին տեսա. արդ, նրան ինձ համար կի՛ն առեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Նա վեր գնաց և իր հորն ու մորը պատմեց և ասաց. «Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսա, և հիմա ինձ համար կի՛ն առեք նրան»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14:2
8 Խաչաձեւ Հղումներ  

և բնակվեց Փառանի անապատում։ Եվ մայրը նրան եգիպտացիների երկրից կին առավ։


Ապա դիմելով իր հորը՝ Եմովրին, ասաց. «Այս աղջկան ինձ համար կնությա՛ն առ»։


Հուդան իր անդրանիկ որդու՝ Էրի համար կին առավ, որի անունը Թամար էր։


Իսրայելի արքա Հովասը մարդ ուղարկեց Հուդայի արքա Ամասիայի մոտ և ասաց. «Լիբանանում բուսնող ակքան փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղևնուն՝ ասելով. “Քո դստերը կնությա՛ն տուր իմ որդուն”։ Սակայն Լիբանանի անապատի գազաններն անցան ու կոխոտեցին ակքան փուշը։


կի՛ն առեք, և թող ծնվեն տղաներ ու աղջիկներ, ձեր տղաների համար կի՛ն առեք, իսկ ձեր աղջիկներին մարդո՛ւ տվեք, և թող ծնվեն տղաներ ու աղջիկներ, բազմացե՛ք այդտեղ և մի՛ նվազեք։


Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում այլազգիների աղջիկների մեջ մի կին տեսավ, որը հաճելի թվաց նրան։


Նրա հայրն ու մայրն ասացին նրան. «Մի՞թե կին չկա քո ազգակիցների աղջիկների և իմ ամբողջ ժողովրդի մեջ, որ գնաս կին առնես անթլփատ այլազգիներից»։ Սամփսոնն ասաց իր հորը. «Նրան բե՛ր ինձ համար, որովհետև նա հաճելի է իմ աչքին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ