Դու, որ նստում ես Արոերում, կանգնի՛ր ճանապարհներին, նայի՛ր և հարցրո՛ւ փախստականներին ու փրկվածներին, ասա՛. “Ի՞նչ տեղի ունեցավ”։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելը երեք հարյուր տարի ապրում է Եսեբոնում և նրա արվարձաններում, Արոյերում և նրա արվարձաններում ու Հորդանան գետի ափերի բոլոր քաղաքներում։ Դրանք այնքան ժամանակ ինչո՞ւ չազատեցիք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երեք հարյուր տարի է, որ Իսրայելը բնակվում է Եսեբոնում ու նրա գյուղերում, Արոերում ու նրա գյուղերում և Առնոնի եզերքին գտնվող բոլոր քաղաքներում. և ինչո՞ւ այդքան ժամանակ չազատեցիք։ |
Դու, որ նստում ես Արոերում, կանգնի՛ր ճանապարհներին, նայի՛ր և հարցրո՛ւ փախստականներին ու փրկվածներին, ասա՛. “Ի՞նչ տեղի ունեցավ”։
Իսկ Քանանի երկրում յոթ ազգեր խորտակելով՝ նրանց հողն իբրև ժառանգություն տվեց նրանց շուրջ չորս հարյուր հիսուն տարի։
Արդ անցեք Առնովնի ձորը։ Ահա քո ձեռքն եմ հանձնում Եսեբոնի արքա ամորհացի Սեհովնին, ե՛լ տիրելու նրա երկրին ու պատերա՛զմ հրահրիր նրա դեմ։
Առնովնի ձորի եզերքին գտնվող Արոյեր քաղաքից, և այն քաղաքից, որ գտնվում է այդ ձորում, մինչև Գաղաադի սահմանները քաղաք չմնաց, որ փրկվեր մեր ձեռքից. բոլորը Տերը՝ մեր Աստվածը, մատնեց մեր ձեռքը։
Եվ Տերն ինձ ասաց. “Նրանից մի՛ վախեցիր, որովհետև նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը մատնելու եմ քո ձեռքը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացի Սեհովն արքայի հետ”։
Նրանց կոտորեցինք այնպես, ինչպես Եսեբոնի արքա Սեհովնին։ Մեկ առ մեկ ոչնչացրինք բոլոր քաղաքները, ինչպես նաև նրանց կանանց ու մանուկներին։ Ոչ մեկը չազատվեց։
ամորհացիների թագավոր Սեհովնը, որը բնակվում էր Եսեբոնում և տիրում էր Արոյերից մինչև Առնովնի ձորը՝ ձորաբերանը, Գաղաադի կեսը, մինչև Հաբովկի հեղեղատը, որ ամովնացիների սահմանն է,
Ահերմոն լեռանը, Սեղքային և ամբողջ Բասանին մինչև Գեսուրի սահմանները, Մաքաթիին և Գաղաադի կեսին, մինչև Եսեբոնի Սեհովն թագավորի սահմանները։
Եսեբոնում թագավորող ամորհացիների արքա Սեհովնի բոլոր քաղաքները, մինչև ամովնացիների սահմանները,
և նրանց տվեց այն տարածքը, որ սկսվում է Արոյեր քաղաքից, Առնովն գետի ափերից, Առնովն գետի ձորում գտնվող քաղաքից ամբողջ Միսովրը [𝕸 սարահարթ] մինչև Եսեբոն, Մադեբան և նրա շրջակա քաղաքները՝
Շատ օրեր հետո, երբ Տերը հանգստացրել էր Իսրայելին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից, և Հեսուն ծերացել ու տարիքն առել էր,
Նրանք այն ժամանակ տասնութ տարի ճնշեցին և ճզմեցին Իսրայելի որդիներին Հորդանան գետի այն կողմում՝ ամորհացիների երկրում, Գաղաադում։
Այդ օրը մովաբացիներն ընկճվեցին Իսրայելի ձեռքի տակ, և երկիրն ութսուն տարի հանգստացավ։ Ավոդը դատեց նրանց մինչև իր մահը։
Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տե՛ր։ Քեզ սիրողները թող լինեն այնպես, ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ»։ Եվ երկիրը խաղաղվեց քառասուն տարի։
Այսպես մադիանացիները ենթարկվեցին Իսրայելի որդիներին և այլևս իրենց գլուխները չբարձրացրին։ Գեդեոնի օրոք երկիրը հանգստացավ քառասուն տարի։