Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 3:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Եվ Տերն ինձ ասաց. “Նրանից մի՛ վախեցիր, որովհետև նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը մատնելու եմ քո ձեռքը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացի Սեհովն արքայի հետ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Տերն ինձ ասաց. “Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնելու նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա երկիրը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի հետ”։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 3:2
15 Խաչաձեւ Հղումներ  

Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։


Դուք չէ, որ այնտեղ պիտի պատերազմեք. իմացե՛ք ու կտեսնեք ձեզ հետ եղող Տիրոջ փրկությունը։ Հուդա՛ և Երուսաղե՛մ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք՝ վաղը նրանց դեմ ելնելու, քանի որ Տերը ձեզ հետ է»։


ու ասաց. “Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու կայսեր առաջ էլ պետք է ներկայանաս. և ահա բոլոր նրանց, որ այդ նավի մեջ քեզ հետ են, Աստված քեզ է շնորհել”։


Եվ Տերը գիշերով տեսիլքի մեջ Պողոսին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր և մի՛ լռիր,


Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. արևելքից կբերեմ քո սերունդը և արևմուտքից կհավաքեմ քեզ։


Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։


և ասի նրանց. “Լսե՛ք, Իսրայե՛լ, ահավասիկ դուք այսօր պատերազմի եք ելնում ձեր թշնամիների դեմ։ Ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք ու նրանց առջևից մի՛ նահանջեք,


Ռափայիններից մնաց միայն Բասանի թագավոր Օվգը։ Նրա երկաթե մահճակալը [𝕸 սարկոֆագը]՝ ինը կանգուն երկարությամբ, և չորս կանգուն լայնությամբ, ըստ սովորական կանգունաչափի, այժմ գտնվում է Ամովնի որդիների ամրոցում»։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրան, նրա ողջ ժողովրդին ու նրա ողջ երկիրը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների արքա Սեհովնի հետ»։


Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։


«Այդտեղից ուղղվեցինք դեպի Բասան։ Բասանի արքա Օվգը, ինքն ու իր ողջ ժողովուրդը պատերազմի ելան մեր դեմ Եդրայինում։


Եվ Տերը՝ մեր Աստվածը, Բասանի արքա Օվգին ու նրա ամբողջ ժողովրդին մատնեց մեր ձեռքը։ Եվ մենք բնաջնջեցինք նրանց սերունդը։


Տերը Հեսուին ասաց. «Չվախենաս նրանցից, որովհետև նրանց քո ձեռքն եմ մատնելու, և նրանցից ոչ ոք չի փրկվի ձեզանից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ