Հա՛ց վերցրու Աստծու մարդու համար, նրա որդիների համար՝ բլիթներ, չամիչ ու մի սափոր մեղր, գնա՛ նրա մոտ, և նա քեզ կհայտնի, թե ի՛նչ կպատահի մանկանը»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ազայելը վերցրեց ընծան և Դամասկոսի բոլոր բարիքները քառասուն ուղտի վրա բարձելով՝ նրան ընդառաջ գնաց։ Կանգնելով նրա առջև՝ նա ասաց. «Ո՜վ հայր Եղիսեե, քո որդին՝ ասորիների արքա Ադերի որդին, ինձ քեզ մոտ է ուղարկել՝ ասելով. “Արդյոք կբուժվե՞մ իմ այս հիվանդությունից”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ազայելը գնաց, դիմավորեց նրան, իր ձեռքն ընծա վերցրեց և Դամասկոսի բոլոր բարիքներից առավ քառասուն ուղտի բեռ, եկավ ու կանգնեց նրա առաջ և ասաց. «Քո որդին՝ ասորիների Բենադադ թագավորը, ինձ ուղարկեց քեզ մոտ՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։ |
Հա՛ց վերցրու Աստծու մարդու համար, նրա որդիների համար՝ բլիթներ, չամիչ ու մի սափոր մեղր, գնա՛ նրա մոտ, և նա քեզ կհայտնի, թե ի՛նչ կպատահի մանկանը»։
Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում և թագավորի տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաների ձեռքը, որ դրանք տանեն Դամասկոսում բնակվող ասորիների արքա Ազայելի որդի Աբենրայիմի որդի Ադերի որդուն՝ ասելով.
Տերն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, գնա՛ Դամասկոսի անապատով, և երբ հասնես, Ազայելին ասորիների թագավոր կօծես,
Օքոզիան Սամարիայում ընկավ իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասվածք ստացավ։ Նա պատգամավորներ ուղարկեց՝ ասելով նրանց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ [𝕸 Բաալ Զեվուվ] աստծուն հարցրե՛ք, թե ես կառողջանա՞մ»։ Եվ գնացին հարցնելու նրան։
Եղիսեեն ծանր հիվանդացավ, որից և մեռավ։ Իսրայելի արքա Հովասը մինչ այդ եկել էր նրա մոտ, լաց եղել նրա առջև՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայելի մարտակառքն էիր և նրա հեծելազորը»։
Աքազը դեսպաններ ուղարկեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքային՝ ասելով. «Ես քո ծառան ու քո որդին եմ։ Արի՛ և փրկի՛ր ինձ ասորիների արքայի ու Իսրայելի արքայի ձեռքից, որոնք ինձ վրա են հարձակվել»։
Ծառաները մոտեցան նրան ու ասացին. «Հա՛յր, եթե մարգարեն դժվար բան խնդրեր, չպե՞տք է կատարեիր։ Նա միայն ասաց՝ “Լվացվի՛ր ու կմաքրվես”»։
Ասորիների արքան Նեեմանին ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի արքային»։ Նա գնաց՝ իր ձեռքին ունենալով տասը տաղանդ արծաթ, վեց հազար դահեկան և տասը ձեռք պատմուճան։
Բայց առանց քո համաձայնության ոչինչ չուզեցի անել, որպեսզի բարի գործդ ոչ թե հարկադրանքով լինի, այլ հոժարակամ։
Հարցրո՛ւ քո ծառաներին, և նրանք կասեն քեզ։ Այս ծառաները թող շնորհ գտնեն քո առաջ, քանի որ բարի օրում եկան. ինչ որ ձեռքիցդ կգա, տո՛ւր քո ծառաներին և քո Դավիթ որդուն”»։
Սավուղն ասաց իր հետ եկած ծառային. «Եթե գնանք, ի՞նչ տանենք Աստծու մարդուն. չէ՞ որ մեր ամաններից հացը պակասել է, և մի բան չունենք, որ տանենք Աստծու մարդուն»։