Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Օքոզիան Սամարիայում ընկավ իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասվածք ստացավ։ Նա պատգամավորներ ուղարկեց՝ ասելով նրանց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ [𝕸 Բաալ Զեվուվ] աստծուն հարցրե՛ք, թե ես կառողջանա՞մ»։ Եվ գնացին հարցնելու նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Օքոզիան Սամարիայում վայր ընկավ իր վերնատան վանդակապատից և վիրավորվեց։ Նա պատգամավորներ ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցրե՛ք, թե արդյոք կառողջանա՞մ այս վնասվածքից»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:2
25 Խաչաձեւ Հղումներ  

և ասաց նրան. «Քանի որ պատգամավորներ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծու մոտ՝ բան հարցնելու, կարծես թե Իսրայելի մեջ չկար Աստված, որ նրանից հարցնեիր, ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու, այլ մեռնելու ես»։


Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին իջել, ասում էին, թե նրա մեջ Բեեղզեբուղ կա, և դևերի իշխանի ձեռքով է հանում դևերին։


Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որքա՜ն ավելի նրա ընտանիքի անդամներին։


հրո ճարակ դարձրին նրանց կուռքերը և կործանեցին, քանի որ նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքով կերտված փայտե ու քարե կուռքեր։


Եվ նրանցից ոմանք ասացին. «Դա դևերին հանում է դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով»։


Մի՞թե աստվածները փրկեցին այն ազգերին, որոնց իմ հայրերը կորստյան մատնեցին՝ Գոզանը, Խառանը, Ռափեթը, որոնք գտնվում են Եմաթի երկրում։


Նրան ասացին. «Մի մարդ մեր առաջ ելավ ու ասաց մեզ. “Վերադարձե՛ք ձեզ ուղարկող արքայի մոտ և ասե՛ք նրան. այսպես է ասում Տերը. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու։ Ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, ցած չես իջնելու, մեռնելու ես”»։


Սակայն Տիրոջ հրեշտակը կանչեց թեզբացի Եղիային և ասաց. «Ելիր գնա՛ Սամարիայի Օքոզիա արքայի պատգամավորներին ընդառաջ և նրանց ասա՛. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցում անելու”։


որ նա ինձ լքեց և երկրպագեց սիդովնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին և ամովնացիների զազրելի կուռք Մեղքոմին ու չընթացավ իմ ճանապարհով, չարեց այն, ինչ հաճելի է ինձ, չկատարեց իմ ճշմարիտ օրենքներն ու պատվիրանները, ինչպես արել էր իր հայր Դավիթը։


Իսկ Եվտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին ու խոր քուն էր մտել։ Երբ Պողոսի խոսքը երկարեց, նա, խոր քնից թուլացած, երրորդ հարկից ցած ընկավ, ու նրան մեռած վերցրին։


Եղբորորդիս նման է այծյամի կամ եղնիկների հորթերի՝ Բեթելի լեռների վրա։ Կանգնած է նա ահա մեր տան դրսում, ձգվել է դեպի պատուհանները, նայում է նա վանդակապատի միջով։


Անիրավ մարդու բաժինը կործանումը չէ՞, կամ անօրենություն գործողների բաժինը վտարումը չէ՞։


Մեկն ուժգին ձգեց իր աղեղը և ճեղքելով Իսրայելի արքայի զրահը՝ խոցեց նրա թոքը։ Նա ասաց իր մարտակառքի պետին՝ «Շո՛ւռ արի, ինձ հանի՛ր ռազմադաշտից, քանզի վիրավոր եմ»։


Հա՛ց վերցրու Աստծու մարդու համար, նրա որդիների համար՝ բլիթներ, չամիչ ու մի սափոր մեղր, գնա՛ նրա մոտ, և նա քեզ կհայտնի, թե ի՛նչ կպատահի մանկանը»։


Աստծու տապանակը ուղարկեցին Ասկաղոն։ Երբ Աստծու տապանակը մտավ Ասկաղոն, ասկաղոնացիները բողոք բարձրացրին՝ ասելով. «Իսրայելի Աստծու տապանակն ինչո՞ւ մեզ մոտ բերեցիք, որ մեզ և մեր ժողովրդին սպանեք»։


Չէ՞ որ դու պիտի ժառանգես քո աստծու՝ Քամոսի՝ քեզ ժառանգություն տվածը, մենք էլ պիտի ժառանգենք այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, ժառանգություն տվեց մեզ։


Սիսարայի մայրը նայում էր վանդակավոր պատուհանից, Տեսնում էր Սիսարայի մոտից եկողներին, Իսկ նրա կառքն ուշանում էր գալու. - Ինչո՞ւ են նրա կառքի անիվները դանդաղ շարժվում։


Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Հակոբի տնից, որովհետև նրանց երկիրը, ինչպես այլազգիներինը, առաջվա պես լցվեց կախարդներով, և նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։


Այնուհետև սահմանն Ակկարոնի հետևից կտրում անցնում է դեպի հյուսիս, հասնում է Սարքայովն, անցնում Բաաղ երկրի լեռան մոտով և հասնում մինչև Աբնեղ. սահմանը վերջանում է ծովակողմում։


Աքաաբը գնաց իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Հուդայի երկրի վրա թագավորում էր Ասայի որդի Հովսափատը։


Նրանք անտեսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր պատվիրանները, իրենց համար ձուլածո երկու երինջներ պատրաստեցին, երկնքի զորություններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին,


«Եգիպտացիների հոգիները պիտի խռովվեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, և նրանք հարցում պիտի անեն իրենց աստվածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ