Սակայն Շարուհիի որդի Աբեսսան, օգնության եկավ Դավթին և հարվածելով այլազգուն՝ սպանեց նրան։ Այն ժամանակ Դավթի մարդիկ երդվեցին՝ ասելով. «Դու այլևս մեզ հետ պատերազմի չպետք է դուրս գաս, որ Իսրայելի ճրագը չհանգի»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ սակայն Տերը չկամեցավ ոչնչացնել Հուդայի երկիրն իր ծառա Դավթի սիրուն, որովհետև նրան և նրա սերնդին խոստացել էր ճրագ տալ միշտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Տերը չուզեց կործանել Հուդան իր ծառա Դավթի համար, ինչպես որ ասել էր նրան, թե մի ճրագ պիտի տա նրան և նրա որդիներին ամեն ժամանակ։ |
Սակայն Շարուհիի որդի Աբեսսան, օգնության եկավ Դավթին և հարվածելով այլազգուն՝ սպանեց նրան։ Այն ժամանակ Դավթի մարդիկ երդվեցին՝ ասելով. «Դու այլևս մեզ հետ պատերազմի չպետք է դուրս գաս, որ Իսրայելի ճրագը չհանգի»։
Հավիտյան հաստատուն պիտի լինեն նրա անունն ու թագավորությունն իմ առաջ, նրա աթոռը հավիտյան կանգուն պիտի մնա իմ առաջ”»։
Բայց հանուն քո հայր Դավթի քո կենդանության ժամանակ չեմ անի դա, այլ որդո՛ւդ ձեռքից կխլեմ թագավորությունը։
Ամբողջ թագավորությունը չեմ խլի, այլ հանուն իմ ծառա Դավթի և իմ ընտրած Երուսաղեմ քաղաքի՝ մեկ ցեղ կթողնեմ քո որդուն»։
իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպեսզի իմ ծառա Դավթի ճրագը միշտ վառ մնա իմ առջև՝ իմ Երուսաղեմ քաղաքում, որն ընտրել եմ, որպեսզի իմ անունն այնտեղ պաշտվի։
բայց Հովրամ արքայի դուստրը՝ Օքոզիայի քույր Հոսաբեեն, Օքոզիայի որդի Հովասին վերցրեց արքայի սպանված որդիների միջից, նրան ու նրա դայակին Գոթողիայից փախցրեց և թաքցրեց ննջասենյակում։ Հովասը փրկվեց։
սակայն Տերը չուզեց կործանել Դավթի տունը այն ուխտի համար, որ դրել էր Դավթի հետ, և ինչպես խոստացել էր նրան՝ միշտ մի ճրագ տալ նրան ու նրա որդիներին։
Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն.
Ըստ իմ սաստիկ բարկության չեմ վարվի ու չեմ թողնի Եփրեմին ջնջեն, քանի որ ես Աստված եմ և ոչ մարդ, Սուրբ՝ ձեր մեջ, և քաղաք չեմ մտնի։